* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Մինչեւ 2030 Սեւանայ Լճի Մակարդակը 6 Մեթրով Պիտի Բարձրանայ

Thursday, 29 December 2011     |    |   

Source: Asbarez
Tags: armenia

ՍԵՒԱՆ, «Փանորամա».- Դեկտեմբեր 27ին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ՝ Հայաստանի նախագահին առընթեր Սեւանայ լիճի հիմնախնդիրներով զբաղուող յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեան ներկայացուց վերջին տարիներուն դրական տեղաշարժերը՝ Սեւանայ լիճի մակարդակի բարձրացման, բնական պաշարներու պահպանման եւ վերականգնման ուղղութեամբ:

Ան նշեց, թէ յաջորդ տարի կը նախատեսուի իրականացնել 48 աշխատանքային ծրագիրներ, որոնց համար տրամադրուած է 44 միլիառ դրամ: Ծրագիրներու մէկ մասի գործադրութիւնը ընթացքի մէջ է՝ նպատակ ունենալով բարձրացնել լիճի մակարդակը, ապահովել անոր  մաքրութիւնը եւ կենսաբազմազանութիւնը։

Վլադիմիր Մովսիսեանի խօսքով, եթէ 1933-2002ի ընթացքին Սեւանի մակարդակը իջած էր 19 մեթրով, առաջ բերելով բացասական հետեւանքներ, բնապահպանական հաւասարակշռութեան առումով՝ 2002ին ուժի մէջ մտած է «Սեւանայ լիճի պահպանման մասին» օրէնքը եւ վերջին տասը տարիներուն ընթացքին լիճի մակարդակը բարձրացած է 3.82 մեթր:

«Լճի մակարդակի անկումը կասեցուել է, եւ սկսել է լճի մակարդակի բարձրացումը: Մինչեւ 2030 նախատեսւում է լճի մակարդակը բարձրացնել 6 մեթրով», ըսած է ան‘ աւելցնելով, որ խնդիր կայ Արփա-Սեւան փապուղիի վերականգնման հետ, որուն համար պիտի ծախսուի 11.8 միլիառ դրամ:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement