Իրանեան ընկերութիւնը Լոռիի մէջ 130 Միլիոն Տոլարի ներդրում պիտի կատարէ

By Asbarez | Wednesday, 11 October 2017

1011iranlori

ԹԵՀՐԱՆ, <<Ալիք>> - Թեհրանի մեր պաշտօնակից <<Ալիք>>էն քաղելով, ստորեւ կը ներկայացնենք հետեւեալ տեղեկագրութիւնը.

<<Հոկտեմբեր 7ին վարչապետը մասնակցել է Վանաձորի օրուան նուիրուած տօնական միջոցառումներին: Վանաձոր կատարած այցի շրջանակում վարչապետ Կարապետեանը նաեւ ներկայ է գտնուել իրանական <<Ռադ Սանէ Վաշամիր Գրուպ>> ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցուող գործարանների հիմնարկէքի արարողութեանը: <<Ռադ Սանէ Վաշամիր Գրուպ>> ՍՊԸն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների (բաղադրեալ, խառն գլաններու-Խմբ.) արտադրութեամբ զբաղուող <<Ռադ Սանէ Վաշամիր>> միջազգային ընկերութիւնը, որը գործունէութիւն է ծաւալում Թուրքիայում, Թաիլանդում եւ Ռուսաստանի Դաշնութիւնում: <<Ռադ Սանէ Վաշամիր Գրուպ>> ՍՊԸն Լոռու մարզում  նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել: Ներդրումների ընդհանուր ծաւալը կազմելու է մոտ 130 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը (ենթակառուցուածքների հետ միասին)՝ մինչեւ 2000 մարդ: Ներդրումները նախատեսւում են 3 ուղղութեամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրութեամբ զբաղուող գործարանների հիմնում եւ ագրոհամալիրի (գիւղատնտեսական համալիր-Խմբ.) կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրութեան գործարանի կառուցման աշխատանքները նախատեսւում է սկսել 2017 թուականի Հոկտեմբերին, աւարտել՝ 2018 թուականի Ապրիլին, ներդրումների ծաւալը կազմում է 20 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը՝ 100 մարդ:

Կարբոնի արտադրութեան գործարանի կառուցման աշխատանքները նախատեսւում է սկսել 2017 թուականի Հոկտեմբերին, աւարտել՝ 2018 թուականի Նոյեմբերին, ներդրումների ծաւալը կազմում է 80 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցուող գործարաններն զբաղուելու են կաթնամթերքի արտադրութեամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահութեամբ (մսի (հալալ) արտադրութեամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրութիւն), ինչպէս նաեւ կը լինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսւում է սկսել 2018 թուականի Մայիսին, աւարտել՝ 2019 թուականի Մայիսին, ներդրումների ծաւալը կազմում է  30 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը՝ 300-400 մարդ:

 

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement