Լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի շնորհիվ

By Yerkir.am | Friday, 23 February 2018



Հայաստանը գեղեցիկ երկիր է զբոսաշրջության տեսանկյունից, իսկ Լիբանանն ունի ծովափ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշում է երկու երկրների զբոսաշրջիկների համար փոխադարձ գրավիչ լինելու պատճառները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հայազգի նախարարն ասաց, որ 2017-ին Հայաստանից Լիբանան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ Լիբանանից Հայաստան են եկել ոչ միայն հայեր, այլ նաև լիբանանցիներ: <<Լիբանանից Հայաստան այցելող զբոսաշրջիկները ոչ միայն հայեր են, այլև լիբանանցիներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով` որպես կրոնական զբոսաշրջության ուղղություն>>,- հայտնեց Ավետիս Կիտանյանը:

Նրա դիտարկմամբ` լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի շնորհիվ և առնվազն ցանկանում են այցելել մեր երկիր ու սեփական աչքերով տեսնել այն: Այցելություններին նպաստում են նաև ամռան ամիսներին դեպի Բեյրութ-Երևան ուղղությամբ գրեթե ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթները:

Ավետիս Կիտանյանը խոսեց նաև արդյունաբերության ճյուղում երկկողմ կապերն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտության մասին` շեշտելով, որ դրանք կլինեն ընթացիկ մարտի կեսերին ՀՀ վարչապետի` Լիբանան այցի քննարկումների առանցքում:

Նախարարի խոսքով` Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում հայազգի անդամների ներկայությունը նպաստ է ունենում երկկողմ բացառիկ հարաբերություններ հաստատման գործում: <<Մենք Լիբանանում մեզ զգում ենք Լիբանանի քաղաքացիներ, բայց մեր հայկական ծագումը երբեք չենք մոռանում>>,-հավելեց Ավետիս Կիտանյանը:

 

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement