facebook twitter links
August 17 2018 | 10:51pm AET

Կեդրոնական Դրամատունը Կը Հերքէ Հայաստանէն Դրամագլուխի Մեծ Արտահոսքի Վերաբերեալ Լուրերը

Source: Asbarez | Tuesday, 22 May 2018
Email  |  Print 
0522javadian
ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Հայաստանի Կեդրոնական դրամատան նախագահ Արթուր Ջաւադեան անհիմն նկատեց Ապրիլին, ժողովրդային շարժման օրերուն, Հայաստանէն դրամագլուխի մեծ արտահոսքի մասին խօսակցութիւնները:

Արթուր Ջաւադեան նաեւ յայտնեց, որ շարժման օրերուն եղած են մարդիկ, որոնք ժամկէտէն առաջ դրամատուներուն  հետ խզած են իրենց աւանդային պայմանագիրները:

<<Խօսքը մի քանի տասնեակ միլիոն դոլարի մասին է: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ ժամկէտից շուտ խզումներ եղել են: Նման երեւոյթ տեսել ենք նաեւ 2014ի վերջին, բայց նման արագ վերականգնում այն ժամանակ չի եղել: Հիմա ոչ մի խնդիր չունենք, դրական է սալդոն (հաշուեկշիռը-Խմբ.): Հիմա աւելի բարձր տեմպերով (կշռոյթով-Խմբ.) վերականգնումն է ընթանում>>, ըսաւ Արթուր Ջաւադեան:

 




More Headlines