Մանկական Եւրոտեսիլ 2017 - Քուէարկենք Միշային

By armenia.com.au | Wednesday, 22 November 2017

1122misha

<<Մանկական Եւրոտեսիլ 2017>> երգի մրցոյթի մասնակից երկիրներու վիճակահանութիւնը 20 Նոյեմբերին տեղի ունեցաւ Թիֆլիսի ազգային խորհրդարանական գրադարանին մէջ, ձեռնարկի բացման պաշտօնական արարողութեան ընթացքին: Այս մասին, ըստ <<Արցախփրէս>>ի, կը տեղեկացնէ <<Սփութնիք>>ը:

Երգի մանկական տասնհինգերորդ ամէնամեայ մրցոյթը 26 Նոյեմբերին տեղի պիտի ունենայ Թիֆլիսի Ողիմպիական պալատին մէջ: Այս տարուան կարգախօսն է՝ <<Վառ շողա>>: Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցներու մէջ ելոյթ պիտի ունենայ չորրորդը: Մրցոյթը պիտի բանայ Կիպրոսի ներկայացուցիչ Նիքոլ Նիքոլաու, իսկ զայն պիտի եզրափակէ Իտալիոյ ներկայացուցիչ Մարիա Իսիտէ Ֆիորէ:

<<Մանկական Եվրատեսիլ-2017>> երգի միջազգային մրցոյթի քուէարկութեան կարգում կարեւոր փոփոխութիւններ են իրականացուել: Ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քուէարկութեան միջոցով կ'կարողանայ քուէարկել նաեւ իր պատուիրակի օգտին:

Քուէարկութիւնը կը մեկնարկի նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում,որտեղ հնարաւոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելոյթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելոյթը դիտելուց յետոյ կ'կարողանայ միաժամանակ քուէարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:

Քուէարկութիւնը կ'աւարտուի Նոյեմբերի 26-ին` մրցոյթի օրը` անմիջապէս ելոյթից առաջ, եւ կը վերաբացուի մրցոյթի ընթացքում բոլոր 16 ելոյթներից յետոյ: Տուեալ  քուէարկութիւնը կտեւի 15 րոպէ: Հեռուստադիտողի քուէն կ'վերածուի միաւորների, որը կը դառնայ մրցոյթի արդիւնքի մի մասը, միւս մասը կ'ձեւաւորի ժիւրիի գնահատականի հիման վրայ:

Յաղթող կը ճանաչուի ամենաշատ միաւոր հաւաքած մասնակիցը: <<Մանկական Եվրատեսիլ-2017>>-ը կանցկացուի 15-րդ անգամ՝ Shine Bright (<<Շողա պայծառ>>) նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալպանիա, Աւստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերպիա, Պորտուգալիա եւ մրցոյթը հիւրընկալող երկիրը՝ Վրաստան:

comments

Advertisement