Աւստրալիոյ Հայ Դատի գրասենեակի պատուոյ նախագահ, բարերար Գրիգոր Սողոմոնեանը՝ ՀՀ սփիւռքի նախարարութիւնում

By Ministry of Diaspora | Tuesday, 20 September 2016

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբականն ընդունեց Հայաստանի անկախութեան 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱւստրալիոյՀայ Դատի գրասենեակի պատուոյ  նախագահ, բարերար Գրիգոր Սողոմոնեանին:

Ողջունելով հիւրին՝ նախարարի պաշտօնակատարը կարևորեց Գ.Սողոմոնեանի՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները Աւստրալիայում հաւուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու ջանքերը:

<<Հայ Դատի գրասենեակում Ձեր չորս տասնամեակների կուսակցական աշխատանքով Դուք ծառայել էք հայապահպանութեան, Հայոց ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման գործին>>, - նշեց Հրանուշ Յակոբականը:

Գերատեսչութեան ղեկավարը բարձր գնահատեց Սողոմոնեանի ջանքերը՝ Արցախեան քառօրեայ պատերազմի օրերին Արցախին ցուցաբերած օգնութեան կազմակերպման գործում:

Քննարկուեցին համայնքային խնդիրներին, ինչպէս նաև Արցախի հիմնահարցի լուծման ուղղութեամբ իրականացուելիք քայլերին վերաբերող հարցեր:


comments

Advertisement