Լեւոն Արոնեանի կինը կը նշանակուի վարչապետի խորհրդական

By Asbarez | Wednesday, 22 November 2017

1122ariane

ԵՐԵՒԱՆ, <<Հետք>> - Արիաննէ Պօ Քնուպպէ Քաոիլին նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմքերով (առանց վարձատրութեան):

Ֆիլիփինցի Արիաննէ Քաոիլի ճատրակի վարպետ Լեւոն Արոնեանի կինն է. ան, իր կարգին,  ՖԻՏԷի կանանց միջազգային վարպետ է. 2016էն ի վեր՝ «Ճամբորդ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը: Մասնագիտութեամբ տնտեսագէտ է:


comments

Advertisement