Արցախին աջակցելու կոչ Աւստրալիոյ կառավարութեանը

By artsakhpress.am | Friday, 16 November 2018



Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբը Աւստրալիոյ կառավարութեան կոչ է արել աջակցութիւն ցուցաբերել Արցախին։

Գանպերայում Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի և աջակցութեան համատեղ յանձնաժողովի բացմանը Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանը, հանդէս գալով աւստրալահայերի անունից, յորդորել է կառավարութեանը մարդասիրական օգնութեան սահմանները տարածել դէպի Արցախի Հանրապետութիւն:

Նա կոչ է արել առաւել հաւասարակշիռ մօտեցում ցուցաբերել Արցախին, նաև վերանայել Հայոց ցեղասպանութեան նկատմամբ դիրքորոշումը:

Սա առաջին անգամ է, որ Աւստրալիոյ հայ դատի յանձնախումբը դիմում է Աւստրալիոյ կառավարութեանը Արցախին օգնութիւն ցուցաբերելու խնդրանքով:

Կոմիտէն և նրա ենթայանձնաժողովները արտաքին հարցերի մասին տուեալներ և խորհրդատուութիւն են տրամադրում Աւստրալիոյ Սենատին, ներկայացուցիչների պալատին և նախարարներին: Արտաքին գործերի և աջակցութեան ենթայանձնաժողովի անդամների շարքում 19 սենատներ և պատգամաւորներ կան:

comments

Advertisement