By Asbarez | Thursday, 09 March 2017
ՓԱՐԻԶ, <<Փանարմինիըն>> - Նախագահ Սերժ Սարգսեան Փարիզ կատարած պաշտօնական այցին ընթացքին հանդիպած է Եւրոպայի հայկական համայնքներու ներկայացուցիչներու հետ:
Հանդիպման ընթացքին նախագահը ըսած է, որ Հայաստանի մէջ կարեւոր կը նկատուի համահայկական քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման գործընթացը, որ անխուսափելի իրողութիւն է հեռահաղորդակցութեան արդի պայմաններուն բերումով:
<<Եթէ մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի աւելի ազատ, աւելի արդար եւ աւելի ժողովրդավար, ապա մէկմէկու պահանջներ ներկայացնելու փոխարէն մենք պէտք է իրար հետ խօսենք եւ ոչ միայն խօսենք, այլեւ համագործակցենք>>, նշած է Սարգսեան:
Նախագահգը առաջարկած է Սփիւռքին Հայաստանի հետ գործակցութեան նոր դրութիւններ քննարկել:
<<Սփիւռքի ներդրումներն այսուհետ պէտք է թիրախաւորուած եւ նպատակային բնոյթ կրեն՝ միտուած լինելով Հայաստանի արդիւնաբերութեան զարգացմանը եւ երկրի տնտեսութեան միւս ճիւղերի խթանմանը: Հայաստանում գիտելիքայեն տնտեսութեան ենթակառուցուածքների զարգացումը տնտեսութեան կայացման կարեւորագոյն նախապայմաններից մէկն է: Այս առումով Սփիւռքը պէտք է լինի գիտելիքի եւ հմտութիւնների կարեւորագոյն աղբիւրը Հայաստանը տարածաշրջանում գործարար եւ ներդրումային միջավայրի լաւագոյն վայրը դարձնելու համար:
Եթէ ուրիշներն ունեն նաւթ, գազ, ծով, ապա մեր <<ծովը>>, մեր <<ելքը դէպի արտաքին աշխարհ>> դուք էք, սիրելի՛ հայրենակիցներ: Այս հսկայական ներուժի ճիշդ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի յաջողութիւնների հասնել: <<Հայ գործարարները զգալի աւանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսութեան բազմաթիւ ոլորտներում: Միաժամանակ, սփիւռքահայ գործարարների համագործակցութիւնը Հայաստանում եւ արտերկրում մնում է ոչ բաւարար: Հայաստան-Սփիւռք գործակցութեան արդի փուլի գերակայ ուղղութիւններից մէկն է Սփիւռքի գործարարների մասնակցութեան ընդլայնումը Հայաստանի Հանրապետութիւնում: Սփիւռքի գործարարները, ներգրաւելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրեայ ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարեւոր է գործարար մշակոյթի ձեւաւորման գործում ժամանակակից հմտութիւնների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հէնց եւրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադէմ մշակոյթը>>, ընդգծած է նախագահը:
comments
Australia Live by Armenia Media: Victor Karapetyan
Australia Live by Armenia Media: Professor Navoyan
Australia Live By Armenia Media: Reverend Sarkissian
Australia Live By Armenia Media: Zarouhi Manoukian
Australia Live By Armenia Media: Hayk Arsenyan
Australia Live By Armenia Media: Hasmik Movsisyan & Zhanna Nazaryan
Australia Live By Armenia Media: Sarkis Yedelian
Australia Live By Armenia Media: Kaylar Michaelian
Australia Live By Armenia Media: Kevork Vartanian & Harmig Hagopian
Australia Live By Armenia Media: Margaret Chater and Houri Demirdjian