Այս օրերին շատ Սիրիահայեր են Սիրիա տեղափոխւում, անգամ՝ Հայաստանից. Ժիրայր Ռէյիսեան

By Asbarez | Wednesday, 20 September 2017

0919Reyisian

ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - Հալէպում դրական տեղաշարժ կայ.  այսօր, երբ պայմանները փոքր-ինչ բարելաւուել են, շատ սիրիահայեր, որոնք պատերազմի ընթացքում տեղափոխուել էին այլ երկրներ, վերադառնում են Սիրիա: Այս մասին Հայաստան-Սփիւռք համաժողովում լրագրողների հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր, դաշնակցական Ժիրայր Ռէիսեանը: Ըստ նրա՝ այժմ Սիրիան վերականգնման փուլում է՝ բոլոր առումներով՝ ներգաղթ, շինարարութիւն…

<<Տեսէք՝ երբ պատերազմի ժամանակ սիրիահայերը տեղափոխւում էին մէկ այլ երկիր, այս երեւոյթը չի կարելի գաղթ կոչել, քանի որ նրանք ստիպուած էին նման քայլի դիմում՝ իրենց, իրենց ընտանիքների անվտանգութեան նկատառումներից ելնելով: Աւելին՝ շատ սիրիահայեր ոչ թէ երկիրն էին լքում, այլ ուղղակի քաղաքից քաղաք էին տեղափոխւում, աւելի անվտանգ քաղաքում պատսպարւում: Ինչպէս արդէն ասացի, այս օրերին շատ սիրիահայեր են Սիրիա տեղափոխւում, անգամ՝ Հայաստանից>>, ասաց Ռէիսեանը՝ յաւելելով, որ, բնականաբար, Սիրիայում այժմ էլ խնդիրներ կան, սակայն դրանք էլ կամաց-կամաց կը լուծուեն:

Ռէիսեանը նշեց նաեւ, որ Սիրիայում բնակուող հայերի թիւը շուրջ 28,000ի է հասնում:

 

comments

Advertisement