By Asbarez | Thursday, 15 March 2018
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2018 թուականի Օգոստոսի 2-6ը կազմակերպում է Համահայկական կրթական 8րդ խորհրդաժողովը:
Խորհրդաժողովում քննարկուելու են Սփիւռքի կրթական ոլորտում առկայ հիմնախնդիրները, իրագործուող ծրագրերի բարելաւման ուղիները եւ Սփիւռքում ազգային կրթադաստիարակչական գործի աջակցութեանն ուղղուած յետագայ համատեղ քայլերը:
Խորհրդաժողովի օրակարգի վերաբերեալ ակնկալում ենք ստանալ Սփիւռքի կրթութեան եւ դաստիարակութեան ոլորտում գործող մարմինների, կազմակերպութիւնների եւ անձանց առաջարկութիւնները մինչեւ ս.թ. Մայիսի 1ը: Առաջարկութիւնների հիման վրայ մշակուած աշխատանքային ծրագիրը, օրակարգը կը ներկայացուի մինչեւ Յուլիսի 1ը՝ խորհրդաժողովին մասնակցելու յայտ ներկայացրածներին:
Կարեւոր է նաեւ նշել թեմատիկ նիստերի ժամանակ որպէս զեկուցող հանդէս գալու պատրաստակամութիւնը եւ զեկոյցի թեման: Լիագումար նիստերում ելոյթի տեւողութիւնը չպէտք է գերազանցի 15 րոպէն, իսկ մասնախմբերում՝ 10 րոպէն:
Խորհրդաժողովը գումարւում է բաց հրաւէրի ձեւով, եւ նրան կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթութեան եւ դաստիարակութեան խնդիրներով զբաղուող մարմինների, կազմակերպութիւնների, հաստատութիւնների մէկական ներկայացուցիչներ: Թեմական եւ Ուսումնական խորհուրդները, կրթութեան եւ դաստիարակութեան խնդիրներով զբաղուող համահայկական եւ համայնքային կազմակերպութիւնները, հաստատութիւնները, ըստ նպատակայարմարութեան կարող են հանդէս գալ թուով երկուսից աւելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պէտք է լրացնել յայտը եւ այն փոխանցել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն մինչեւ 2018թ. Յուլիսի 1ը:
Մասնակցութեան եւ ելոյթների հարցում նախապատուութիւնը տրւում է արտերկրի հայ համայնքներում գործող Թեմական եւ Ուսումնական խորհուրդների, կրթութեան եւ դաստիարակութեան խնդիրներով զբաղուող համահայկական եւ համայնքային կազմակերպութիւնների, հաստատութիւնների ներկայացուցիչներին: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը մեծ նշանակութիւն է տալիս օրակարգային հարցերի վերաբերեալ պատուիրակութիւնների նախնական քննարկումների արդիւնքների բանաձեւմանն ու ներկայացմանը խորհրդաժողովում՝ համապատասխան մասնախմբում զեկոյցի տեսքով:
Խորհրդաժողովում ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ տուեալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջեւ քննարկման նիւթ կարող են դառնալ նաեւ աշխատանքային ծրագրում չընդգրկուած եւ տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրութիւն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականօրէն ազդել տուեալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթութեան եւ դաստիարակութեան գործի կազմակերպման վրայ:
Խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնն ստանձնում է մասնակիցների կեցութեան եւ սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու աւարտը համարւում են ծրագրով նախատեսուած առաջին եւ վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Պարզաբանումների, յաւելեալ տեղեկութիւնների, ինչպէս նաեւ առաջարկութիւններ եւ ելոյթներ ներկայացնելու հարցերի համար դիմել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն.
Հասցէ. 0010, Երեւան, Վազգէն Սարգսեան 3, Կառավարութեան տուն 2, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն, սենեակ 315
Հեռ.՝ 374 10 58-13-91
Էլ. փոստ՝ spyurq@yahoo.com կամ info@edu.am
Կայքէջ՝ www.edu.am
comments
Australia Live by Armenia Media: Victor Karapetyan
Australia Live by Armenia Media: Professor Navoyan
Australia Live By Armenia Media: Reverend Sarkissian
Australia Live By Armenia Media: Zarouhi Manoukian
Australia Live By Armenia Media: Hayk Arsenyan
Australia Live By Armenia Media: Hasmik Movsisyan & Zhanna Nazaryan
Australia Live By Armenia Media: Sarkis Yedelian
Australia Live By Armenia Media: Kaylar Michaelian
Australia Live By Armenia Media: Kevork Vartanian & Harmig Hagopian
Australia Live By Armenia Media: Margaret Chater and Houri Demirdjian