ԱՊՀում մեկնարկել է Արցախեան շարժման 30րդ տարեդարձին նուիրուած միջազգային գիտաժողովը

By Asbarez | Saturday, 17 March 2018

0317Artsakh kidajoghov

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Արցախպրէս>>.- Արցախի պետական համալսարանում Մարտի 16ին մեկնարկել է Արցախեան շարժման 30րդ տարեդարձին նուիրուած միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախեան ազատամարտում ԱՊՀի զոհուած ուսանողների յիշատակը յաւերժացնող յուշաքարին, այնուհետեւ մասնակցել գիտաժողովի լիագումար նիստի բացմանը:

Ընդհանուր առմամբ, գիտաժողովին մասնակցում է 32 բուհերի, գերատեսչութիւնների, գիտական, կրթական կազմակերպութիւնների 122   մասնակից:

<<Արցախպրէս>>ի թղթակցի հաղորդմամբ՝ գիտաժողովի բացմանը ողջոյնի խօսքով  հանդէս է եկել ԱՀ Ազգային ժողովի եւ ԱՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԱՀ կրթութեան, գի-տութեան եւ սպորտի նախարար Նարինէ Աղաբալեանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասեանը: Լիագումար նիստից յետոյ գիտաժողովի աշխատանքները, ըստ առանձին   մասնագիտութիւնների, շարունակելու են 6 մասնախմբերում:

 


comments

Advertisement