Ազնաւուրը մտահոգուած է արեւելքի Քրիստոնեաների, Եզդիների եւ Քրդերի ճակատագրով

By Asbarez | Friday, 15 August 2014

 

ԼՈՒԶԱՆ ԿԻՒՐԵՂԵԱՆ

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիէ, դեսպան Շարլ Ազնաւուրը «Լը Ֆիկարօ» (Le Figaro) օրաթերթում կոչ է արել Ֆրանսիայի իշխանութիւններին՝ հիւրընկալել եւ ապաստան տալ վտանգի տակ գտնուող Իրաքի ու Սիրիայի ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին եւ օգնել նրանց՝ հաստատուելու ֆրանսիական որոշ լքուած գիւղերում:


Ըստ աշխարհահռչակ շանսոնիէի՝ այդ ծրագիրը չի պահանջում մեծ ծախսեր, քանի որ համեստ գումարներով կարելի է գնել եւ նրանց տրամադրութեան տակ դնել աշխատանքի համար անհրաժեշտ միջոցները, ինչից յետոյ վերաբնակեցուածները իրենց աշխատանքով կը վերակենդանացնեն այդ գիւղերը:

Իբրեւ Շուէյցարիայում Հայաստանի դեսպան՝ Ազնաւուրը դիմել է նման առաջարկութեամբ Շուէյցարիայի իշխանութիւններին, որոնք անմիջապէս արձագանգել են:
Ֆրանսիան պէտք է անի նոյնը, եւ որքան հնարաւոր է արագ, գրել է նա՝ պատրաստակամութիւն յայտնելով անձնապէս օգնելու այդ ծրագրին, որը ունի ոչ քաղաքական բնոյթ:

«Կարեւոր է զբաղուել Արեւելքի քրիստոնեաների, քրդերի, եզդիների եւ միւսների ճակատագրով, չպէտք է մոռանալ մի քրիստոնեայ համայնքի (հայերին), որը թանկ է իմ սրտին», նշել է նա:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը կոչ է արել ֆրանսահայերին՝ նեցուկ լինել Ֆրանսիայի քրդական միութեանը եւ իրենց մասնակցութիւնը բերել այդ միութեան կողմից Օգոստոսի 16ին կազմակերպուելիք եւ Իրաքի քրդերի ու եզդիների կոտորածները դատապարտող ցոյցին:

 


comments

Advertisement