Դաշնակցութեան այսօրուայ առաքելութիւնը

By TopNews | Monday, 23 April 2018

Այսօր տեղեկութիւն ստացուեց, որ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը հանդիպում է ունեցել ձերբակալութեան մէջ գտնուող Ազգային ժողովի պատգամաւոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Այսօր Դաշնակցութիւնը եզակի հնարաւորութիւնն ունի իր միջնորդական առաքելութեամբ օգնել հասնել ստեղծուած իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Դաշնակցութիւնը մօտ 3 տարի առաջ նոյնպէս կարողացաւ իր միջնորդական առաքելութեամբ հասնել նրան, որ Հայաստանում ստեղծուած իրավիճակը չվերածուեց քաոսային վիճակի եւ չհեղուեց անմեղ մարդկանց արիւնը: Մեծամասամբ նաեւ ՀՅԴ-ի ջանքերով կարողացան կլոր սեղանի շուրջ նստել Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը:

Դաշնակցութիւնն արդեն իսկ միջնորդական առաքելութեան փորձ ունի եւ կարող է այսօր առաւել ակտիվ ջանքեր գործադրել երկրում ստեղծուած իրավիճակը յաղթահարելու համար: Բնականաբար կրկին կլինեն մարդիկ, որոնք կքննադատեն դաշնակցութեանը՝ նրանց ներկայացնելով տարատեսակ մեղադրանքներ, կոչ կանեն մերժել դաշնակցութեան միջնորդական առաքելութիւնը, բայց յանուն Հայաստանի, յանուն մեր երկրի ապագայի չպէտք է ուշադրութիւն դարձնել նման քննադատութիւններին եւ կոչերին:

Այսօր բոլոր նրանք, ովքեր կարող են միջնորդական առաքելութիւն իրականացնել, յանուն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, պէտք է դիտորդի կարգավիճակում չմնան: Ե այսօրուայ ՀՅԴ-ի միջնորդական գործունութիւնը գուցէ նրանց ամենակարեւոր առաքելութիւնն է Հայաստանում:

Վարդան Մխիթարյան

Top-News.am


comments

Advertisement