* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Թուրքիա Իրանին 600 Միլիոն Տոլարի Տուգանք Վճարած Է

Tuesday, 17 August 2010     |    |   

Source: Reuters
Tags: turkey, iran

ԹԵՀՐԱՆ, «Ռոյթըրզ».- Իրանեան «Մեհր» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Թուրքիա Իրանի հետ իր կնքած կազի ներածման պայմանագիրի պայմանները խախտելուն համար, Իրանի 600 միլիոն տոլար տուգանք վճարած է։

Թրքական «Պոթաշ» եւ Իրանի պետական կազի ընկերութեան միջեւ ստորագրուած համաձայնութեան համաձայն, Թուրքիան պարտաւոր է Իրանէն օրական երեսուն միլիոն խորանարդ կազ ներածել, սակայն անցեալ տարի թրքական ընկերութիւնը աւելի նուազ կազ գնած է։

Իրանի քարիւղի նախարար Սայետ Մասուտ Միրքազեմի հարցին առնջութեամբ նշած է, որ «կողմերը պէտք է հաւատարիմ մնան պայմանագիրի դրոյթներուն. այս պարագային, Թուրքիան չկատարելով պայմանգրով ստանձնած իր պարտաւորութիւնները, պէտք է համապատասխան տուգանք վճարէ»։

«Մեհր»ի հաղորդումով, վերջերս Ատրպէյճանի, Թուրքիոյ եւ Նախիջեւանի միջեւ նոր համաձայնութիւն ստորագրուած է, որու հիմամբ կը նախատեսուի Ատրպէյճանի տարածքէն տարեկան 500 միլիոն խորանարդ կազ ներածել Թուրքիա, ուրկէ, առանց տարանցման վճարումներու, Թուրքիա ատրպեճանական կազը պիտի արտածէ Նախիջեւան։

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement