Դատապարտում Ենք ՀՀ Կառավարութեան Անհեռատես Քայլերը․ Համատեղ Յայտարարութիւն

By Asbarez | Tuesday, 11 January 2022

2022 թ. Յունուարի 2ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դէմ սկսուած ցոյցերը տարածուել են ամբողջ երկրով եւ վերածուել բռնապետական ռեժիմի (վարչակազմ) դէմ ժողովրդական շարժման: Պաշտօնական տեղեկութիւնների համաձայն` կան աւելի քան 300 վիրաւորներ եւ տասնեակ սպանուածներ` ցուցարարների եւ ոստիկանների շրջանում: Հարիւրաւոր ցուցարարներ ձերբակալուած են` առանց մարդու իրաւունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում եւ Ալմա Աթայի նահանգում յայտարարուել է արտակարգ դրութիւն:

2022 թ. Յունուարի 5ին նախագահ Տոկաեւի կողմից բանաւոր դիմում է ներկայացուել ՀԱՊԿ` իրավիճակը յաղթահարելու նպատակով աջակցութեան ակնկալիքով:

Նոյն օրը ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը որոշում ընդունեց զինուած ուժեր ուղարկել այդ երկիր, եւ դրա մունետիկը եղաւ տուեալ պահին ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը նախագահող` Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինեանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտօնական կայքում եւ պաշտօնական սոցիալական (ընկերային) հարթակներում` ասոցացնելով (կապելով) նման որոշումը Հայաստանի Հանրապետութեան հետ: Արդէն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զօրք ուղարկել Ղազախստան` ներքաղաքական գործընթացներին ներգրաւուելու նպատակով: Մինչդեռ նոյն ՀԱՊԿը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետութեան դէմ արտաքին ագրեսիան (յարձակումը) վերացնելու ուղղութեամբ:

2018ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետութիւնը եւ ժողովրդավարութեան ամրապնդման ուղի ընտրել: Հնարաւոր է, որ Հայաստանի իշխանութիւնը, պետութեան անվտանգութեան խոցելի վիճակով պայմանաւորուած, օգտագործւում է աւտորիտար (մենատիրական) երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը եւ կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետութիւնների ընտանիքում գտնուելու նրա մտադրութիւնը:

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը` այդ երկրի բնակչութեան արդարացի ցասման դէմ գործողութիւններին եւ մարդու իրաւունքների հնարաւոր խախտումներին մասնակցութեամբ, զգալի եւ անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին` իր համապատասխան հետեւանքներով: Միւս կողմից այն ծայրայեղ վտանգաւոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի եւ նաեւ յարակից երկրների բազմահազար հայութեան համար, ընդ որում` զարգացման ցանկացած սցենարի (բեմագրութեան) պարագայում:

Որեւէ երկրի ժողովուրդ ինքը պէտք է ընտրի իր իշխանութիւններին, եւ ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ (օրինական) իրաւունք խառնուելու ներքաղաքական կեանքին: Հայաստանի զինուած ուժերը այսօր իրենց առաքելութիւնն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանութեան գործում եւ չպէտք է ի սպաս դրուեն Հայաստանի անվտանգութեան սպառնալիքներին անտարբեր եւ Արցախում էթնիկ (ցեղային) զտումը ողջունող օտար բռնապետների շահերին:

Դատապարտու՛մ ենք ՀՀ Կառավարութեան անհեռատես եւ անպատասխանատու քայլերը:

Պահանջում ենք ՀՀ Կառավարութիւնից` ողջամիտ լինել իր որոշումներում եւ ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի (բռնագրաւողի) կարգավիճակում յայտնուելուց եւ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը:

Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարութիւնից ձեռնպահ մնալ Ղազախստան զօրամիաւորումներ ուղարկելուց:

«Թրանսփարէնսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Համայնքային Համախմբման Եւ Աջակցութեան Կենտրոն ՀԿ

«Խաղաղութեան Երկխօսութիւն» ՀԿ

«Իրաւունքների Պաշտպանութիւն Առանց Սահմանների» ՀԿ

«Հեռանկարային Զարգացման Կենտրոն» ՀԿ

«Յանուն Հաւասար Իրաւունքների» Կրթական Կենտրոն ՀԿ

«Մարդու Իրաւունքների Հետազօտութիւնների Կենտրոն» ՀԿ

«Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլիա»ի Վանաձորի Գրասենեակ

«Ազատ Քաղաքացի» Քաղաքացիական Նախաձեռնութիւնների Աջակցման Կենտրոն ՀԿ

Հայաստանի Կանանց Նախաձեռնութիւն

Լրագրողների «Ասպարէզ» Ակումբ

«Հելսինկեան Ասոցիացիայի Իրաւապաշտպան» ՀԿ

Իրազեկ Քաղաքացիների Միաւորում

«Ռեստարտ» Գիտակրթական Հիմնադրամ

Հանրային Լրագրութեան Ակումբ

«Մեդիա Նախաձեռնութիւնների Կենտրոն»

«Խտրականութեան Դէմ Պայքարի Եւ Յանուն Հաւասարութեան Կոալիցիա»

Իրաւունքի Զարգացման Եւ Պաշտպանութեան Հիմնադրամ

«Փինք» Իրաւապաշտպան ՀԿ

Գայանէ Շագոյեան, ՀՀ Քաղաքացի

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement