Ղարաբաղա-ատրպէյճանական սահմանին թէժ մարտերը կը շարունակուին. Արծրուն Յովհաննիսեան

By Yerakouyn | Saturday, 02 April 2016

Հայկական զինուժը, իրականացնելով յստակ պաշտպանական մարտեր, անցած է հակայարձակման` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այս մասին իր ֆէյսպուքեան էջին մէջ գրած է ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեան:

<<Ղարաբաղա-ատրպէյճանական սահմանին թէժ մարտերը շարունակւում են: Օպերատիւ տեղեկութիւնների համաձայն` մեր ստորաբաժանումները, իրականացնելով յստակ պաշտպանական մարտեր, անցել են հակայարձակման` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները (ծրագիրները) ձախողուել են, վկայում է այն փաստը, որ ատրպէյճանական եւ ոչ մի կայքում որեւէ հաղորդում չկայ մարտական այս լայնածաւալ գործողութիւնների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրութիւնը, կա՛մ մտածել սեփական հանրութեանը մարդկային ու նիւթական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին>>,- գրած է Արծրուն Յովհաննիսեան:


comments