Դաշնակցական խումբը մեկնել է Ղարաբաղ

By Hraparak.am | Saturday, 02 April 2016


Արցախում սահմանային իրավիճակի սրման պատճառով վաղ առավոտյան Ղարաբաղ են մեկնել մի խումբ ՀՅԴ-ականներ: Նախաձեռնողները եղել են Արտաշատի ու Պռոշյանի տարածքային կառույցները: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ազատամարտիկ Հրաչ Թադեւոսյանը: Նա այլ մանրամասներ չհայտնեց, ասելով, որ այս պահին հարմար չէ:

comments