By Asbarez | Saturday, 02 April 2016
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրութիււնը մնում է ծայր աստիճան լարուած, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայութիւնը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են յաջողութեամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, Ապրիլի 1ի լոյս 2ի գիշերը և օրուայ ընթացքում տեղի ունեցած մարտական գործողութիւնների ընթացքում ադրբեջանական զինուժը տուել է 200ից աւելի կորուստ:
Միայն Թալիշի ուղղութեամբ ոչնչացուել է ադրբեջանական յատուկ նշանակութեան ջոկատի առնուազն 30 զինուոր, Մարտակերտի ուղղութեամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հիւսիսային ուղղութեամբ՝ 1 ուղղաթիռ: Առաւել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարաւարևելեան ուղղութեամբ:
Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թւում՝ ՄՄ-21 (<<Գրադ>>) տիպի կայանք, յարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանութեան բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնուող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղութեամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30ի սահմաններում խոցուել է թշնամական մէկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Ցավոք, թէժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը,որի մասին լրացուցիչ տեղեկութիւններ կը հաղորդուեն աւելի ուշ: (Նախագահ Սերժ Սարգսեան, Ապահովութեան Խորհուրդի նիստ հրաւիրած է, որու ընթացքին յայտարարած է, որ հայկական բանակը ունի 18 զոհ եւ 30 վիրաւոր):
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ