Բակո Սահակյան. <<Ադրբեջանական կողմը գրավել է մի քանի մարտական դիրքեր, յետո արդեն հետ շպրտվել>>

By Yerkir Media | Saturday, 02 April 2016

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում գտնվող հայաստանյան լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես Արցախից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, ԼՂՀ նախագահը հակիրճ ներկայացրել է իրավիճակը սահմանին, ըստ նրա, հարձակումը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` հրետակոծությամբ:

<<Հակառակորդը կիրառել է ծանր զինտեխնիկա, այդ թվում նաեւ տանկեր: Ադրբեջանական կողմը գրավել է մի քանի մարտական դիրքեր, բայց հետո արդեն հետ է շպրտվել` տալով բազում զոհեր>>,-ասել է նախագահը:

ԼՂՀ նախագահը նշել է նաեւ, որ ԼՂՀ ՊԲ-ն տիրապետում է իրավիճակին:

<<Զոհերի թիվը, դժվարությունները մեզ չեն զրկում մեր բուն նպատակին հասնելուց: Ցավ ապրել` չի նշանակում զրկվել համառությունից>>,- ասել է Բակո Սահակյանը:


comments