By Yerkir Media | Monday, 04 April 2016

Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին:
<<Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը>>,- ընդգծեց Բաբայանը:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2-ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարված են:
<<Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է>>,- եզրափակեց Բաբայանը:
Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Hetq.am— ը հրապարակել է Թալիշում ադրբեջանական վայրագությունների արդյունքները: Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակած լուսանկարների, ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին: Թալիշը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան սահմանին:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ