By Yerkir Media | Monday, 04 April 2016

<<Ազատություն>> ռադիոկայանի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է լուրերին, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է <<Սմերչ>> զինատեսակ։
Դավիթ Բաբայանը նշել է, որ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, որոնք ճշտված չեն:
<<Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն <<Սմերչ>> կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը՝ որպես վարձկաններ, իր բանակի շարքերում ներգրավել է <<Գորշ գայլեր>>-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի:
Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների>>,- նշել է Բաբայանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 2-ի դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է:
<<Բայց մեր Առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարցկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ>>,- ասաց Բաբայանը:
Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է,- <<Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի:
Ըստ ամենայնի, մենք այսօր զոհեր չենք ունեցել: Տեսնենք, ինչպես է զարգանում իրավիճակը, որովհետև թշնամին նույնիսկ գիշերվա ժամերին օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ՝ մթությունը որպես թաքնվելու մի ձև օգտագործելով: Հույս ունենք, որ մենք այլևս զոհեր չենք ունենա>>:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ