Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղութիւններում հրադադարի առաւել ինտենսիվ խախտումներ են արձանագրուել

By Yerkir Media | Tuesday, 26 July 2016

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր հատուածներում Յուլիսի 24-ի լոյս 25-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղութեամբ արձակուել է շուրջ 300 կրակոց:

Առաւել ինտենսիվ խախտումներ են արձանագրուել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղութիւններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառուել են նաև դիպուկահար հրացաններ /20 կրակոց/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողութիւններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում:


comments