By Asbarez | Tuesday, 02 April 2013

ՀՅԴ Գերագոյն Մարմինը յայտարարություն է տարածել այսօր Պռոշեանի գիւղապետ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադեանի սպանութեան կապակցութեամբ: Յայտարարութեան տեքստում ասւում է.
“Այսօր` Ապրիլի 2ի առաւօտեան, աշխատավայրի դիմաց ահաբեկչութեան զոհ է դարձել Պռոշեան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադեանը: Տեղի է ունեցել կանխամտածուած ու ծրագրուած սպանութիւն: Ակնյայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործութիւնն անպատժելիութեան և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:
Հրաչ Մուրադեանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև աւարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրուել էր Արցախի “Մարտական խաչ” երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանութեան համար բազմաթիւ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմէջ ընտրուելով գիուղապետ` նա դրսևորել էր իրեն որպէս օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշեանցիների բազմաթիւ խնդիրների լուծմանը:
Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրոյն և ժողովրդի շահերով առաջնորդուող անհատականոթիւն` Հրաչ Մուրադեանը վայելում էր համագյիւղացիների սէրն ու համակրանքը։ Դա յարուցում էր ոմանց ակնյայտ դժգոհութիւնը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապէս փորձ է արուել լարուածութիւն ստեղծել: Բազմիցս դրսևորուած սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջոյ, հասցրեցին այս վախճանին:
Ցաւով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխաւորուած չէ քաղաքացու անվտանգութիւնը, յանցաւոր գործելակերպը մեր կեանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադեանի կեանքը խլած դաւադիր գնդակը ուղղուած էր ոչ միայն ազնուագոյն հայի և համայնքի սրտացաւ ղեկավարի, այլև հայոց պետականութեան և նրա վարկի դէմ: Դատապարտելով կատարուած ոճրագործութիւնը ՀՅ Դաշնակցութիւնը պահանջում է հանցագործութեան արագ և լիարժէք բացայայտում` կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագոյն պատժի կիրառում:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ