By Asbarez | Monday, 02 February 2015
ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
Անկեղծ ասեմ, որ այդ աւտօերթի ջատագովներից չեմ եղել ու չեմ, դա ոչինչ չտուող ակցիա էր ըստ իս: Բայց այն, ինչ եղաւ Բերձորում, ինչ որ բան սասանեց հաստատ: Չփլուզեց, բայց ցնցեց…
Մի կողմ եմ դնում, թէ ով էր աւելի մեղաւոր այս ամէնում, միջոցառման նախաձեռնողնե՞րը, որոնք վստահաբար գիտէին, որ աղուհացով դիմաւորում չի լինելու, թէ մահակաւոր ու թշնամական հայեացքով դիմաւորող կատարածուները:
Սա մի պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) խայծ էր, որ բոլորս կուլ տուեցինք: Ազգովի: Թող ոչ ոք իրեն չառանձնացնի ընդհանուրից: Անկեղծ ասեմ, որ անգամ իմ մտածողութեան մարդն այս ամէնում իր դէմ ուղուած քայլ տեսաւ, ինչ որ պարտադրուող խորթացում…
Այլեւս երբեք նման կերպ ոչ մի հայի առջեւ չփակէ՛ք դէպի Արցախ տանող ճանապարհը:
Բնականաբար այնքան պարզունակ չեմ, որ Արցախի ու արցախաբնակ հայրենակիցներիս նկատմամբ վերաբերմունքն ինչ որ միջադէպով պայմանաւորեմ: Բայց, յանուն Արցախի, յանուն ազգային միասնութեան՝ կը ցանկանայի, որ վաղը Հայաստանի երկու՝ դեռեւս չմիաւորուած պետականութիւնների՝ ՀՀի ու ԼՂՀի պետական, քաղաքական ու հասարակական կառոյցների կողմից յստակ տեսանելի քայլեր լինեն, որով կը սրբուէր այն բիծը, կը սպիանար այն խարանը, որն կամայ թէ ակամայ այսօր առաջացաւ:
Փառք ու պատիւ նրանց, ովքեր պատուով ու թասիբով կը շրջեն այս ամօթալի էջը:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ