By Asbarez | Friday, 28 October 2011
ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի հետ Հոկտեմբեր 28ին կայացած զրոյցի մը ընթացքին, վերջինս անդրադարձաւ Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի հրաժարականին՝ ըսելով. «Նրա հետ ե՛ւ ես, ե՛ւ մենք, ե՛ւ մեր հասարակութիւնը լուրջ յոյսեր էինք կապում»:
«Ամէնից շատ այս պատմութեան մէջ ինձ բարկացնում է, որ, այսպէս կոչուած՝ թէ՛ փրօ-լեւոնական եւ թէ՛ փրօ-իշխանական լրատուամիջոցներն ամենակեղտոտ ձեւով ձայները միացրած՝ փորձում են ներկայացնել այնպէս, իբր Կարէն Կարապետեանին բարձր աշխատավարձ են առաջարկել ուրիշ երկրում, դրա համար էլ նա թողնում է քաղաքապետի պաշտօնը եւ հեռանում: Այսինքն՝ փորձ է արւում այս պահին անգամ կեղտոտել մարդուն ու սեւ բիծ թողնել նրա վրայ: Ինչո՞ւ, որովհետեւ ոչ ոք չի ուզում ընդունել, որ այս իշխանութեան հետ նորմալ, փրոֆեսէօնալ մարդը չի կարող աշխատել, եւ զզւում ու գնում է, ինչը շատ ցաւալի է», յայտնեց ՀՅԴի գործիչը:
Անոր խօսքով, Կարէն Կարապետեան, պարկեշտ մարդ ըլլալով՝ պարզապէս չկրցաւ աշխատիլ, «որովհետեւ նրան ասում էին՝ կարգաւորի՛ր քաղաքը, բայց սրան ձեռք չտաս, նրան ձեռք չտաս, է՛ս երրորդին էլ ձեռք չտաս, է՛ն չորրորդն էլ մերն է»:
«Այդ պայմաններում ոչ մի քաղաքապետ չէր կարող դիմանալ, քանի որ ինք այդ տեսակից չէր», աւելցուց Վ. Յովհաննիսեան:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ