Արթուր Աղաբեկեան՝ Արցախէն արտագաղթին մասին

By Asbarez | Wednesday, 03 February 2016

0203arthuraghabekyan

 


ԵՐԵՒԱՆ, <<Առաւօտ>> - <<Հրապարակ>> թերթը զրոյց մը ունեցած է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանի հետ, որ տարբեր նիւթերու կարգին անդրադարձած է Արցախէն արտագաղթին՝ դիտել տալով, որ ընդհանրապէս արտագաղթ չկայ հոն։

<<Մանաւանդ աշխատանքի մեկնողներ շատ ունենք: Դա էլ կապուած է նրա հետ, որ Ռուսաստանի Դաշնութիւնում հին խորհրդային տարիներին շատ յաջողուած արցախցիներ կան, որոնք այնտեղ աշխատանք ունեն, այնտեղ արտադրութիւններ ունեն կազմակերպած: Յաճախ է լինում՝ ձմեռուայ ամիսներին Արցախից շատ-շատ տղաներ մեկնում են այնտեղ աշխատանքի եւ յետ դառնում: Հաւատացած եղէք, որ եթէ այդ աշխատանքն Արցախում լինի, վստահ եղէք՝ նրանք չեն մեկնի>>:

 


comments