Ադրբեջանական կողմը հայտնել է դիպուկահարի սպանվելու մասին

By Yerkir Media | Sunday, 14 February 2016


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 13-ին հաստատել է իրենց Զինված ուժերում կորստի լուրը: Ըստ նույն աղբյուրի, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն: Ադրբեջանական կողմը զինծառայողի մահվան պատճառ նշում է հայկական զինուժի գործողությունը՝ ասելով, թե նա սպանվել է հայկական կողմից զինադադարի խախտման հետեւանքով: Մեկ այլ աղբյուրի՝ ադրբեջանական Anspress լրատվական կայքի փոխանցմամբ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն 22 տարեկան պայմանագրային զինծառայող էր եւ թաղվել է Գորանբոյ շրջանի Ահմադաբադ գյուղում: Տեղադրված նկարներից կարելի է եզրակացնել, որ սպանվածն ամենայն հավանականությամբ դիպուկահար էր:



comments