Ադրբեջանը կիրառում է այրող կասետային զենք. Արցախի ԱԻՊԾ

By Armenpress | Tuesday, 03 November 2020

Ադրբեջանը կիրառում է այրող կասետային զենք. Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրության համաձայն, այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար:

comments