* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Ռուսական Ռազմակայանը Պիտի Պաշտպանէ Հայաստանը

Monday, 02 August 2010     |    |   

Source: Նիուզ
Tags: defence, russia, armenia

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>>.- Ռուսիան ու Հայաստանը ստորագրած են արձանագրութիւն մը, ըստ որուն, փոփոխութիւններ կը կատարուին Հայաստանի մէջ ռուսական ռազմակայանին վերաբերող պայմանագրին մէջ:

Ռուսիոյ կառավարութեան կողմէ ռուս նախագահին ուղղուած առաջարկներուն վերաբերող որոշումին մէջ մասնաւորապէս կը նշուի. <<Հայաստանի տարածքում ռուսական ռազմապազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառոյթ իրականացնելուց, ՀՀ Զինուած ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետութեան անվտանգութիւնը>>:

Այդ նպատակներուն հասնելու համար, Ռուսիան <<աջակցում է Հայաստանը ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (յատուկ) թեքնիքայով ապահովելու գործում>>, ըսուած է արձանագրութեան նախագիծին մէջ:

Փաստաթուղթին համաձայն, <<Ռուսական ռազմապազայի զինուորական կազմաւորումների օգտագործումն իրականացւում է կողմերի փոխադարձ պայմանաւորուածութիւնների, 1992 Մայիսի 15ին կնքուած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի, Բարեկամութեան մասին պայմանագրի 1997 թուականին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքուած համագործակցութեան եւ փոխօգնութեան մասին պայմանագրի եւ կողմերի օրէնսդրութիւնների հիման վրայ>>:

Բացի ատկէ, նախագիծին մէջ կ՛առաջարկուի պայմանագիրի 26րդ յօդուածը ձեւաւորել՝ հետեւեալ կերպով. <<Պայմանագիրը գործում է 49 տարի եւ աւթոմաթ կերպով երկարաձգւում է յաջորդ հնգամեայ ժամանակաշրջանների համար, եթէ կողմերից ոչ մէկը հերթական ժամկէտը լրանալուց ոչ պակաս, քան 6 ամիս առաջ, գրաւոր կերպով չի տեղեկացնում պայմանագիրը դադարեցնելու իր մտադրութեան մասին>>:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement