* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Հայաստան Կը Սպասէ Անգարայի Յաջորդ Քայլին

Monday, 23 August 2010     |    |   

Source: Արմէնփրէս
Tags: armenia, russia, turkey

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>>.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան եւ Ռուսիոյ նախագահ Տմիթրի Մետվետեւ Ուրբաթ, Օգոստոս 20ին, Գիւմրիի մէջ ներկայ գտնուեցան հայ-ռուսական բարեկամութիւնը խորհրդանշող <<Պատուոյ բլուր>> յուշահամալիրի բացման արարողութեան:

Հայաստանի նախագահը իր խօսքին մէջ ընդգծեց ռուսական բանակի աջակցութեան պատմական նշանակութիւնը հայ ժողովուրդին համար՝ նշելով, որ այս վայրերուն մէջ մղուած են ռուս-թրքական պատերազմներու կովկասեան ճակատի ամենադաժան մարտերը, եւ բազմաթիւ ռուս զինուորներ ու սպաներ «Պատուոյ բլուր»ին մէջ գտած են իրենց վերջին հանգրուանը:

<<Իսկապէս, ով չի յիշում անցեալը՝ նա չունի ապագայ: Այստեղ՝ <<Պատուոյ բլուրում>>, վերականգնուել է ռուս սպաների յուշարձանը, որը պայթեցուել էր 1919 թ. Կարսում՝ պատմական իրադարձութիւնների ցաւալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում յայտնուած քաղաքում: Մենք յարգում ենք մեր պատմութիւնը, յարգում ենք զինուորների յիշատակը, ովքեր իրենց վերջին հան-գրուանը գտան հայկական հողում: Յիշելով մեր հերոսներին՝ մենք պէտք է խաղաղութեան եւ արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին: Արժանի եղէք նահատակուածների յիշատակին>>, ըսաւ նախագահ Սարգսեան:

<<Օսմանեան կայսրութեան լծի տակ ապրող ազգերն ակնկալում էին ազատագրում եւ փրկութիւն Ռուսաստանի աջակցութեամբ: Ռուսական բանակի մուտքը նրանց բնօրրաններ նշանակում էր ազատութեան, ինքնորոշման եւ անկախացման հնարաւորութիւն: Եւ պատահական չէ, որ հայ ժողովուրդը, որի պատմական հայրենիքը բաժանուած էր Օսմանեան եւ Ռուսական կայսրութիւնների սահմաններով, սուլթանների բռնապետութիւնից ազատուելու գործում ակնկալում էր ռուսական բանակի աջակցութիւնը: Հէնց այդ ժամանակներում էլ առաջացաւ դիւանագիտութեան պատմութեան բարդագոյն հիմնահարցերից մէկը՝ այսպէս կոչուած՝ Արեւելեան հարցը, որի արձագանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս Բալկաններում եւ Կովկասում>>, ըսաւ Հայաստանի նախագահը:

Անոր համաձայն, հայ ժողովուրդը կ՛երազէր իր պատմական հայրենիքի ազատագրման մասին, մինչդեռ Օսմանեան կառավարութիւնը կը սպասէր յարմար առիթի՝ վերջնականապէս «լուծել»ու Հայկական Հարցը: <<Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ կառավարութիւնն իր հայ հպատակների դէմ ահաբեկութիւն սանձազերծեց ոչ միայն այն վայրերում, որտեղ ռազմական գործողութիւններ էին ընթանում: Հայ քաղաքացիական բնակչութիւնը՝ կանայք, երեխաներ, ծերեր, անողոքաբար արտաքսուեց Օսմանեան կայսրութեան բոլոր քաղաքներից, գիւղերից եւ բնաջնջուեց>>, աւելցուց նախագահը, որ նաեւ ըսաւ. <<Մինչ ներկայ Հայաստանը կը փորձէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները բարելաւել, բայց գործընթացն արգելակուեց, քանի որ Թուրքիայի ղեկավարութիւնն անհրաժեշտ քաղաքական կամք չդրսեւորեց: Մենք, ցաւօք, ստիպուած ենք սպասել պաշտօնական Անկարայի՝ իր միջազգային պարտաւորութիւնները կատարելու իրական պատրաստակամութեանը>>:

Իր կարգին, Ռուսիոյ նախագահը մեծ պատիւ համարեց յուշահամալիրի բացման ներկայ ըլլալը, եւ շնորհակալութիւն յայտնեց եղբայրական Հայաստանի ղեկավարութեան եւ ժողովրդին՝ ռուս զինուրներու յիշատակի հանդէպ ունեցած հոգատար վերաբերմունքին համար:

Նախագահները ծաղկեպսակ դրած են <<Պատուոյ բլուր>>ի մէջ ռուս սպաներու յիշատակի յուշարձանին, արծաթափայլ եղեւնի տնկած են յուշահամալիրի տարածքին մէջ եւ այցելած են հոն գտնուող ռուսական մատուռ:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement