Մահացել է Արայիկ Խանդոյանը

By Yerkir Media | Wednesday, 10 October 2018



«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով այս գիշեր հայտնել է Արայիկ Խանդոյանի մահվան մասին:

«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,- գրել է նա:

Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 19-ին՝ Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում: Նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ: Հիմնադիր խորհրդարան կազմակերպության եւ Սասնա Ծռեր խմբի անդամ էր:

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվել էր 2018-ի օգոստոսի 17-ին։

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement