Հայաստան Վերադարձած Են Առաւել Քան 40 Հազար Քաղաքացիներ

By Asbarez | Wednesday, 01 July 2020

0701Zvartnotz

ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Պարէտ Տիգրան Աւինեան տեղեկացուց, որ արտակարգ դրութեան պայմաններուն մէջ պարէտատան տուած արտօնութեան հիման վրայ, կատարուած թռիչքներով Հայաստան վերադարձած են առաւել քան 40 հազար Հայաստանի քաղաքացիներ:

«Մարտի 15ից մինչ այժմ պարէտատան ու արտաքին գործերի նախարարութեան ջանքերով շուրջ 8000 Հայաստանի քաղաքացիներ, որոնք կորոնաւիրուսի հետ կապուած իրավիճակով պայմանաւորուած չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխուել են Հայաստան: Ընդ որում, 2200ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցութեամբ, ինչպէս նաեւ վարուած բանակցութիւնների արդիւնքում կազմակերպուել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրութիւնը շատ լայն է՝ Միացեալ Նահանգներից մինչեւ Թուրքիա, Հնդկաստանից մինչեւ Ռուսաստան: Իսկ ընդհանուր առմամբ պարէտատան կողմից տրուած թոյլտւությունների հիման վրայ իրականացուած թռիչքների արդիւնքում Հայաստան են վերադարձել աւելի քան 40,000 Հայաստանի քաղաքացի», յայտնեց Աւինեան։

Ան յայտնեց նաեւ, որ չորս յատուկ թռիչքներով Չինաստանէն Հայաստան բերուած են «Քորոնա»ի դէմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաներ եւ սարքեր։

comments

More headlines

Արցախի Մէջ Քորոնա Ժահրովով Վարակուածներուն Թիւը Բարձրացաւ 11ով

Հայաստանի Մէջ Կան Քորոնա Ժահրի Վարակման 308 Նոր Պաւահաներ Եւ 4 Նոր Մահեր

Դաւիթ Տօնոյեան Հանդիպումներ Ունեցաւ Հայաստանի Մօտ Իրանի Եւ Ֆրանսայի Դեսպաններուն Հետ Անդրադառնալով Սահմանային Վիճակին

Ադրբեջանը Յարձակուել Էր Այն Ուղղութեամբ, Որտեղ Շատ Հայկական Գիւղեր Կան. Փաշինեան

Հայաստանի Մէջ Քորոնա Ժահրի 239 Նոր Պարագաներ Եւ 8 Նոր Մահեր

Ատրպէյճան-Թուրքիա Ռազմափորձեր Ատրպէյճանի Մէջ

Մինսկի Խմբակի Համանախագահները Կոչ Կուղղեն Զերծ Մնալու Կարեւոր Նշանակութիւն Ունեցող Ենթակառոյցներուն Սպառնալէ

ՀՅԴ-ի Եւ Նրա Համակիրների Համար Հայոց Բանակը Եւ Հայկական Պետականութիւնը Բացարձակ Արժէք Են. Յակոբ ՏԷր Խաչատուրեան

Կորոնավիրուսի Դէմ Պայքարի Արդիւնքում Շատ Փոքր Դրական Շարժ Ունենք. Փաշինեան

Բաքուի Ցոյցերի Նպատակը Միջազգային Հանրութեանը Ցոյց Տալն Է, Որ Ժողովուրդն Է Ցանկացել Պատերազմել

Advertisement