Հայաստանի Եզդի Համայնքի Հետ Ոգեկոչում Ենք Սինջարում Զոհուածների Յիշատակը. ԱԺ Նախագահ

By Asbarez | Tuesday, 04 August 2020

0804Yezidi

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեան յայտնեց, որ 3 Օգոստոսին, հայ ժողովուրդը Հայաստանի եզիտի համայնքին հետ կ՛ոգեկոչէ 6 տարի առաջ Իրաքի հիւսիսը ահաբեկիչներու կողմէ սպաննուած եզիտիներուն յիշատակը:

Ա. Միրզոյեան «Ֆէյսպուք»ի էջին վրայ գրած է հետեւեալը. «Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհուած իրենց եղբայրների եւ քոյրերի յիշատակը: Իբրեւ Ցեղասպանութիւն վերպրած ազգ` մենք չենք կարող անտարբեր մնալ որեւէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացուած նոյն ոճիրին ականատես լինելիս»։

comments