Դիմադրութեան շարժումը կասեցրել է Արցախի նշաձողի իջեցումը, ստեղծել քաղաքական ճգնաժամ

By ARF | Sunday, 15 May 2022

Այսօր, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Իշխան Սաղաթելյանը խոսեց «Դիմադրություն» շարժման ձեռքբերումների, հետագա անելիքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դիմադրություն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծավալներով և բնույթով, չափերով, ժողովրդայնությամբ․ ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Թշնամու հերթական ագրեսիայից հետո, հիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ըստ էության, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատության հրապարակում հստակ ներկայացվեցին այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, ով կշեղվի՝ պետք է օր առաջ հեռացվի։

Ապրիլի 5-ին Արցախի դրոշը տեղադրվեց Ֆրանսիայի հրապարակում և սկսեցին ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում կոչ անել, որից հետո քաղաքացիները Արցախի դրոշներ տեղադրեցին։

Դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյանի հայտնի ելույթը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, որից հետո փողոցային անդադար պայքար սկսվեց Նիկոլին հեռացնելու ուղղությամբ։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր տեսնում եք՝ ինչ ծավալի դիմադրության երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանության դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խոսեց շարժման ձեռքբերումների մասին․ «Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։

Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։

Ակնհայտ է, որ այս իշխանությունը հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում․ մարդիկ ամեն օր ապրում են ավելի վատ, անվտանգությունն ու բարեկեցությունը ձախողել են, երջանկություն են խոստացել, բայց բերել են մահ, խոստացել են խոսքի ազատություն, բայց տեսնում ենք՝ ինչ է կատարվում, խոստացել են արդարադատություն, բայց կալանքի են տանում իրենց ցանկությունները չկատարած դատավորներին. ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով՝ իշխանության գալուց հետո անելիքի մասին։

«Այն բոլոր խոստումները, որ նրանք տվել են մարդկանց 2018 թ-ին և չեն կատարել՝ մենք նաև այդ խոստումներն ենք իրականացնելու»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, նշեց նա, վերջ դնենք պառակտվածությանը և համախմբենք հայ ժողովրդի ներուժը։

Մենք կախարդական փայտիկ չենք խոստանում, ասաց Իշխան Սաղաթելյանը, կովերի կաթնատվության բարձրացում չենք խոստանում՝ ինչպես նրանք, բայց հայ գյուղացուն ասում ենք, որ քո կողքին կանգնելու ենք։

Համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ է, որը երկիրը տանում է անդունդ․ այս բոլոր սխալները պետք է ուղղվեն։

Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ սրանց հեռացնելը, նշեց Իշխան Սաղաթելյանը, իրենք վստահաբար հասնելու ենք դրան։ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվություն մեր ժողովրդի անունից՝ հայտարարելու են առոչինչ։

«Չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին և Թուրքիայի պատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու, բայց բանակցելու ենք մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրանց խաղաղության օրակարգը պատերազմի օրակարգ է, հայտարարեց Սաղաթելյանը, և մեր ժողովուրդը դա մերժելու է։

Պառակտվածության հարց ընդհանրապես չկա, վստահեցրեց նա, ընդհակառակը կա լայն համախմբում, որովհետև Դիմադրության շարժումը համախմբվել է գաղափարի շուրջ, ոչ թե անհատի կամ կուսակցության։

Հաջորդ կառավարությունը՝ խոսքը նաև 250 անձերի մասին է, չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով, դա լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր այս պայքարի ընթացքում այս հարթակում են և նաև կարևորություն ենք տալու կարող ուժերին՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն պատասխանատվություն․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ով պատրաստ է ստանձնել պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Նման մարդիկ կան, ամեն օր տեսնում եք նրանց պայքարի տարբեր հարթակներում»,-ասաց նա։

Մարտահրավերները շատ մեծ են, նշեց Իշխան Սաղաթելյանը և պետք է ամբողջ ներուժը համախմբենք, որ կարողանանք երկիրն այս վիճակից դուրս բերել։

Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է «պոլի փետ լինի՝ մեզանից լինի» սկզբունքով, նշեց նա, իրենք առաջնորդվելու են պրոֆեսիանալության սկզբունքով։

Հարցին՝ Շարժմանը օդիոզ դեմքեր միացե՞լ են, Սաղաթելյանը պատասխանեց․ «Օդիոզ դեմքեր կան տարբեր կուսակցություններում, տարբեր դաշինքներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել, որևէ մեկին էլ չենք արգելել, բայց ամենակարևոր սկզբունքն է, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարում չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ 6 կետը հրապարակելուց հետո ավելի ևս պնդում եմ, որ Փաշինյանը մտադիր է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմը․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը և իր այդ հատուկ հանձնարարություններով սպասարկուն կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում․ չի հայտարարում, մնացածը մանիպուլյացիա է, այս նախադասությունը ինչի՞ չեն ասում»,-հայտարարեց նա։

Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյնաը, Արցախը մնա Ադրբեջանի կազմում անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով, որից հետո իբր նոր կխոսեն կարգավիճակի մասին։ Հետևաբար, այդ ամեն ինչը սուտ է։

Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես ժողովրդի օրակարգը սպասարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարևորը՝ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից

-«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։

-«Դիմադրություն» շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, և մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։

-«Դիմադրություն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

-«Դիմադրություն» շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա ձևակերպված հանրային պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար։

-«Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։

-Այն պայմանավորվածությունը, որ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար այն մեր կողմից անընդունելի է։

-Շատերն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրություն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբվել են Արցախի գաղափարի շուրջ։

-Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

-Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով, որից հետո կխոսեն կարգավիճակի մասին։

-Եթե անհրաժեշտություն լինի, կվերադառնանք խորհրդարան, բայց մեր օրակարգով։

-Ոստիկանության մեջքի հետևում թաքնվող և ընդդիմության հասցեին խոսացող ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցյալը նայեն, ներկան ու երբեմն էլ մտածեն իրենց ապագայի մասին։

-Իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլևս չկարողանա ծառայել մեկ մարդուն։

-Մենք պետք է էլի ավելացնենք շարժման ծավալները։ Դրա համար պատշգամբներից մեզ աջակցող, մեր պես մտածող բոլոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։

-Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք ունենալու։

-Մենք ընդունում ենք, որ անցած 30 տարիների ընթացքում ունեցել ենք սխալներ և ներողություն ենք խնդրում դրանց համար, բայց մենք երբեք չենք դավաճանել մեր ժողովրդին։

-Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարևոր են նաև կայուն հարաբերություններն Իրանի և Արևմուտքի հետ, բայց այդ ամենը չպետք է լինի մեկը մյուսի հաշվին։

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement