ՀՀ սփիւռքի նախարարն ընդունեց Աւստրալիոյ Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրեայ ճեմարանի աշակերտները

By armenia.com.au | Friday, 01 July 2016



Յունիս 30-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբականն ընդունեց Ավստրալիոյ Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրեայ ճեմարանի աշակերտներուն՝ ուսուցիչներուն և տնօրէն Էտի Տէմիրճեանի գլխաւորութեամբ:

Ճեմարանի աշակերտները արդեն ճամբորդել են Հայրենիքում, տեսել են Գառնին, Գեղարդը, եղել Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում, այցելել են Մատենադարան, Գաֆեսճյան կենտրոն, Մարտական փառքի թանգարան:

Ողջունելով հիւրերին՝ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբականը նշեց. <<Դուք ձեր տանն էք: Բարով էք եկել Հայաստան: Համոզուած եմ, որ այժմ, երբ տեսել ու ճանաչել էք ձեր Հայրենիքը, ծանօթացել հայ ժողովրդի պատմամշակութային արժեգներին, ձեր համայնքում աւելի մեծ եռանդով պիտի լծուէք հայապահպանութեան գործին, հայկական անուններով պիտի անուանակոչէք և հայեցի դաստիարակութիւն պիտի տաք ձեր զաւակներին: Հասկացել էք, որ պէտք է յաճախ գալ Հայրենիք՝ հանգստանալու, բարձրագոյն ուսում ստանալու, իսկ մի օր նաև՝ հիմնական ապրելու նպատակով: Ձեր բնակութեան երկրներում դառնալով մրցունակ և կիրթ քաղաքացիներ՝ դուք միշտ կկարողանաք ձեր ներդրումը բերել նաև Հայաստանի հզօրացման գործին: Արցախի ապրիլեան պատերազմի ժամանակ թշնամին ևս մէկ անգամ հասկացաւ, որ գործ ունի 10 միլիոն հայութեան հետ, որ Սփիւռքը Հայաստանի կողքին է>>:

Անդրադառնալով Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին՝ ՀՀ սփիւռքի նախարարն ընդգծեց. <<Ձեզ նման շնորհաշատ 12 զոյգ հայ մանուկներ և երիտասարդներ Մերձաւոր Արևելքի հայ համայնքներից եկան Հայրենիք, իրենց բնակութեան երկրների հողն ու ջուրը բերեցին, լցրին ու ջրեցին նորատունկ խաղողի որթը, որը Պապն իր հետ տարաւ Վատիկան: Մենք ուժեղ և անպարտելի ենք միասին, և Պապի այցելութեան օրերին հայ ժողովուրդը, որպէս քրիստոնէութիւնն առաջինն ընդունած ազգ, միակամ, մէկ բռունցք դարձած մասնակցեց բոլոր միջոցառումներին>>:

 

Նախարարը բարձր գնահատեց Արշակ և Սոֆի Գօլստըն ամենօրեայ ճեմարանի 30-ամյա գործունութիւնը՝ ընդգծելով, որ Սփիւռքում գործող իւրաքանչիւրութիւն հայկական կրթօճախ հայապահպանութեան փոքրիկ օազիս է: <<Այսօր վարժարանում սովորում է շուրջ 250 աշակերտ: Ուրախ եմ, որ կրթօճախը մասնակցում է Սփիւռքի նախարարութեան համահայկական և հայապահպանութեանն ուղղուած ծրագրերին: Համոզուած եմ, որ տարեցտարի առաւել ակտիվ կ'ընդգրկուէք յատկապէս <<Արի տուն>>, <<Սփիւռք ամարային դպրոց>> ծրագրերին, <<Իմ Հայաստան>> համահայկական փառատօնին>>, - նշեց նա:

Այնուհետև վարժարանի աշակերտները շնորհակալութիւն յայտնեցին ՀՀ սփիւռքի նախարարին ջերմ ընդունելութեան համար, ներկայացրին իրենց անտպաւորութիւնն ու զգացողութիւնները Հայրենիքից, դիտեցին <<Արի տուն>> ծրագրի մասին պատմող տեսանիւթ և խոստացան կրկին վերադառնալ Հայաստան:

 

comments

Advertisement