Ընտրուեցաւ Պոլսոյ Հայոց Պատրիարքի ընտրութիւնը կազմակերպող նախաձեռնարկ մարմինի կազմը

By Asbarez | Thursday, 06 July 2017

0706bolis

ՊՈԼԻՍ - Երեքշաբթի, 4 Յուլիսին, Պոլսոյ Հայոց պատրիարքարանին մէջ գումարուեցաւ ժողով մը, որուն ընթացքին ընտրուեցաւ պատրիարքի ընտրութիւնը կազմակերպող նախաձեռնարկ մարմինի կազմը:

Ըստ <<Ակօս>> շաբաթաթերթին՝ նախաձեռնարկ մարմնի ընտրութեամբ պաշտօնապէս սկսած է պատրիարքի ընտրութեան գործընթացը:

Սոյն ժողովին մասնակցեցան հայ համայնքի հիմնադրամներու վարիչները եւ պատրիարքութեան Հոգեւոր խորհուրդի անդամները: Նախաձեռնարկ մարմինը կը բաղկանայ 17 անդամներէ, որոնցմէ 4ը պահեստային են, իսկ 13ը՝ հիմնական:

Նախաձեռնարկ մարմինի հիմնական անդամներն են՝ Սարուէն Սերթշիմշէք (32 ձայն), Խոսրով Քէօլեթաւիթօղլու (29 ձայն), Վարուժան Պուլկան (28 ձայն), Թամար Քարասու (25 ձայն), Խաչիկ Ճանել (24 ձայն), Սարգիս Չաւուշեան (24 ձայն), Սեդրակ Տաւուտհան (23 ձայն), Նազարէթ Օզսահակեան (23 ձայն), Սեպուհ Ասլանկիլ (22 ձայն), Անդրանիկ Քէօսետաք (21 ձայն), Սեւան Չաւուշեան (21 ձայն), Սարգիս Քիւլեկէչ (20 ձայն), Մկրտիչ Սերթշիմշէք (20 ձայն): Պահեստային անդամներն են՝ Կարպիս Տուրասլան (19 ձայն), Եդեսիա Թըրթըր (19 ձայն), Արման Աթընըզ (18 ձայն), Դաւիթ Տամլա (17 ձայն):


comments

Advertisement