By Asbarez | Wednesday, 05 March 2014
ՆԻՒ ԵՈՐՔ.- «Ֆորպզ» թերթը Երկուշաբթի, Մարտ 3ին հրապարակած է աշխարհի ամենահարուստ անձերու ցանկը, ըստ որուն՝ աշխարհի ամենահարուստ հայը կը մնայ Քըրք Քըրքորեանը, որ 4.5 միլիառ տոլարով՝ աշխարհի 328րդ ամենահարուստ անձն է:
96ամեայ Քըրքորեանի կողքին, հինգ այլ հայեր կը գտնուին միլիառատէրերու ցանկին վրայ: Անոնք են՝ Սամուէլ Կարապետեանը (4.3 միլիառ, 345րդ), Դանիէլ Խաչատուրովը (2.6 միլիառ, 663րդ), Էտուարտօ Էռնէքեանը (1.9 միլիառ, 931րդ), Լոս Անճելըսի մօտ Հայաստանի հիւպատոս Սերգէյ Սարգիսովը ու անոր եղբայրը՝ Նիքոլայը, որոնք 1.1 միլիառ տոլարական հարստութեամբ կը բաժնեն 1465րդ դիրքը:
Ներկայիս, աշխարհի տարածքին կան 1645 միլիառատէրեր (172ը՝ կիներ), որոնց ընդհանուր հարստութիւնը կը հասնի 6.4 եռիլիոնի:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Australia Live by Armenia Media: Dr Hrayr & Arda Jebedjian
Australia Live by Armenia Media: Victor Karapetyan
Australia Live by Armenia Media: Professor Navoyan
Australia Live By Armenia Media: Reverend Sarkissian
Australia Live By Armenia Media: Zarouhi Manoukian
Australia Live By Armenia Media: Hayk Arsenyan
Australia Live By Armenia Media: Hasmik Movsisyan & Zhanna Nazaryan