By Asbarez | Wednesday, 05 August 2020
ԱՆԹԻԼԻԱՍ․- Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան հեռաձայնային կապ հաստատելով Արամ Ա. վեհափառ հայրապետին հետ՝ իր մտահոգութիւնը եւ զօրակցութիւնը յայտնեց Լիբանանի հայ համայնքին։
Վեհափառ հայրապետը վարչապետին փոխանցեց անհրաժեշտ տեղեկութիւններ Պէյրութի պայթումին մասին եւ յատկապէս պայթումին հետեւանքով Պուրճ Համուտի հայահոծ թաղամասերուն կրած վնասներուն մասին։
Ապա, վարչապետը իր զօրակցութիւնը յայտնեց Լիբանանի հայութեան, ինչպէս նաեւ առաջարկեց, որ այս գծով մնայուն կապի մէջ ըլլայ վեհափառին հետ։
«Թութիթը»ի վրայ Փաշինեան գրած է հետեւեալը․«Ցնցուած եմ Բէյրութի պայթիւնի մասին լուրից: Սգում եմ բոլոր զոհերի մահը եւ ցաւակցում զոհերի հարազատներին եւ մտերիմներին, շուտափոյթ ապաքինում եմ մաղթում տուժածներին: Մենք յայտնում ենք մեր համերաշխութիւնն ու զօրակցութիւնը Լիբանանի եղբայրական ժողովրդին»:
Նշէնք, որ պայթյումէն վնասուած է նաեւ Լիբանանի մօտ Հայաստանի դեսպանատան շէնքը:
comments
Australia Live by Armenia Media: Victor Karapetyan
Australia Live by Armenia Media: Professor Navoyan
Australia Live By Armenia Media: Reverend Sarkissian
Australia Live By Armenia Media: Zarouhi Manoukian
Australia Live By Armenia Media: Hayk Arsenyan
Australia Live By Armenia Media: Hasmik Movsisyan & Zhanna Nazaryan
Australia Live By Armenia Media: Sarkis Yedelian
Australia Live By Armenia Media: Kaylar Michaelian
Australia Live By Armenia Media: Kevork Vartanian & Harmig Hagopian
Australia Live By Armenia Media: Margaret Chater and Houri Demirdjian