* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Յովհաննէս Թումանեանի Տուն-Թանգարանը Թրքական Ընկերութեան Կը Վաճառուի

Wednesday, 18 January 2012     |    |   

Source: Asbarez
Tags: art, georgia

 

ԹԻՖԼԻՍ, «Փանորամա».- Թիֆլիսի հայ համայնքին կողմէ հրապարակուած հաղորդագրութեան համաձայն, ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանը պիտի վաճառուի:  Ըստ հաղորդագրութեան,  90ականներուն թանգարանին մէկ բաժինը յանձնուած է գործարարի մը, որ այսօր տուն-թանգարանը պիտի վաճառէ վրացական-թրքական «Ճէօ Թուրան» ընկերութեան, որ իր հերթին, զայն պիտի վերածէ թուրքերու համար նախատեսուած հանրակացարանի:  Թիֆլիսի հայ համայնքին տուեալներով, «Ճէօ Թուրան»ը Թումանեանի ծոռ Ալինա Թումանեանին առաջարկած է վաճառել տուն–թանգարանի երկրորդ յարկը, սակայն մերժուած է։

Հայաստանի մշակոյթի նախարարութեան հասարակութեան հետ կապերու բաժինի ղեկավար Գայիանէ Դուրգարեան յայտնեց, թէ այս տեղեկութիւններուն հաւաստիութեան ստուգում կը կատարուի իրենց կողմէ։

Յիշեցնենք, որ Թիֆլիսի հայերու միութիւնը հանդէս եկած էր յատուկ յայտարարութեամբ, ուր կոչ կ՛ուղղէր մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի թիֆլիսեան բնակարանը վերջնական կորուստէ փրկելու: «Պատմական շինութիւնը դեռ 90ականերին յանձնուած է մի գործարարի, որը վաճառքի է հանել այն, իսկ միակ գնորդի դերում հանդէս է գալիս «Ճէօ թուրան» թուրք-վրացական համատեղ ընկերութիւնը, որը պատրաստւում է ձեռք բերել ողջ բնակարանը՝ թուրք բանուորների հանրակացարան դարձնելու համար: Ընկերութեան ղեկավարութիւնը նոյնիսկ առաջարկութեամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանեանին, ով ներկայում բնակւում է շէնքի երկրորդ յարկաբաժնում‘ այդ տարածքը եւս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել», նշուած էր յայտարարութեան մէջ:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement