By Asbarez | Friday, 17 October 2014

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔ ԻՐԱՒԱԲԱՆ, ԳՐՈՂ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոկտեմբերի 9ից 10ը ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի համագործակցութեամբ գումարուեց «Գործուն հայ կանայք. համայնքների կառուցում ամբողջ աշխարհում» խորագրով Հայ կանանց միջազգային ընկերակցութեան 7րդ համաժողովը, որի ընթացքում «Հայերն Այսօր»ի թղթակիցը զրուցել է թուրք իրաւաբան, գրող եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան ակտիւիստ Ֆեթհիէ Չեթինի հետ: Ստորեւ ներկայացնում ենք ձեզ այդ հարցազրոյցը.
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մեր հասարակութիւնը ճանաչում է ձեզ որպէս «Իմ Տատիկը» խորագրով հանրայայտ գրքի հեղինակ, որով Թուրքիայում սկիզբ դրուեց Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած իսլամացած կին վերապրածների մասին բաց քննարկումներին: Դուք նաեւ Այշէ Գիւլ Ալթինայի հետ համահեղինակն էք «Թոռները, Կորած Հայերի Թաքնուած Ժառանգութիւնը» գրքի, ինչպէս նաեւ «Դինք» հիմնադրամի փաստաբանն էք. մի կնոջ համար ծանր չէ՞ արդեօք այսքան բեռ վերցնելն իր կանացի ուսերին:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- Ես հայերի համար շատ եմ ցաւել, մոռանալու բան չէ նրանց հետ կատարուածը՝ ջարդը, կոտորածը եւ կ՛ուզեմ իմ մասով իմ բաժինը բերել ճշմարտութիւնը վեր հանելու գործին: Հայերի բոլոր դժուարութիւնները, նեղութիւներն իմանալով՝ ուզում եմ օգտակար լինել, ջանում եմ նրանց աւելի լաւ հասկանալ եւ իմ ծառայութիւնները մատուցել: Տակաւին հեշտ չէ, սակայն ես ետ չեմ կանգնելու իմ որոշումներից:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ կ՛ասէք հայ կնոջ մասին:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- Անչափ շատ եմ գնահատում հայ կանանց. գնահատում եմ նրանց բարքերը, սովորոյթները: Հայ կանայք արժէքաւոր են, ազգը պահպանող կանայք են:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Առաջի՞ն անգամ էք Հայաստանում՝ Երեւանում:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- 5րդ անգամ եմ Հայաստանում եւ պիտի խոստովանեմ, որ հայ կանայք, աղջիկներն աւելի են գեղեցկացել, իսկ համաժողովին առաջին անգամ եմ մասնակցում: Երեւանն էլ ասես ծաղկել է: Ամէն անգամ ուզում եմ գալ Հայաստան եւ չեմ ուզում կորցնել առիթը. Հայաստանն իմ սրտից է խօսում:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տիկին Չեթին, հայերը բարձր են գնահատում ձեր ծաւալած գործունէութիւնը եւ մտածում են նաեւ ձեր անվտանգութեան մասին: Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութիւնը վերհանելու գործողութիւնների ընթացքը ձեզ չի՞ վախեցնում:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- Ես իմ հոգու պարտքը, իմ գործն եմ անում եւ պատրաստ եմ դիմակայելու ամէն դժուարութեան: Ես ճշմարտութիւնն եմ ասում եւ քաջալերում եմ:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Չգիտեմ՝ ինչու, համոզուած եմ, որ զտարիւն հայուհի էք… Ի՞նչ կ՛ասէք:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- Ե՛ս էլ ձեր նման եմ խորհում, սիրում ու յարգում եմ այս ժողովրդին: Հայերն իմ սրտի մէջ են:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է լինելու ձեր յաջորդ գիրքը:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- Հրանդ Դինքի գաղափարները շատ եմ սիրել եւ պիտի իրագործեմ դրանք. գիրք եմ գրել նրա մասին: Յաջորդ գրքիս թեման պիտի լինի այն, ինչ տեսել եմ ու լսել այստեղ՝ Հայաստանում եւ համաժողովի ընթացքում: Լսածս բոլոր գաղափարները պիտի յանձնեմ թղթին:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այդքան սիրելով հայերին եւ շատ կապուած լինելով հայերի հետ՝ երբեւէ մտածե՞լ էք հայերէն սովորելու մասին:
ՖԵԹՀԻԷ ՉԵԹԻՆ.- Շա՜տ-շատ եմ մտածել. պիտի անպայման սովորեմ, բայց ասեմ, որ մի քանի բառ գիտեմ՝ «Ինչպէ՞ս էք, շատ ուրախ եմ, լաւ ասենք, լաւ տեսնենք…»: Յուսամ՝ յաջորդ համաժողովին մասնակցելիս հայերէն սովորած կը լինեմ:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է