By Asbarez | Wednesday, 10 August 2016
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի մշտական բնակչութիւնը, ըստ պաշտօնական տուեալների՝ 2016 թուականի Յուլիսի 1ի դրութեամբ կազմել է 2 միլիոն 995 հազար 100 մարդ: Անցած մէկ տարուայ ընթացքում, Հայաստանի մշտական բնակչութեան թիւը նուազել է 10 հազար 400ով:
Մշտական բնակչութեան այս թուի փոփոխութիւնը պայմանաւորուած է բնական յաւելաճով՝ ծնուածների ու մահացածների թուի տարբերութեամբ, ինչպէս նաեւ հաշուառումից դուրս եկած բնակիչների թուով: Այս հաշուարկի մէջ չեն մտնում երկրից արտագաղթած հայաստանցիները, ովքեր շարունակում են մնալ հաշուառման մէջ: Այլ կերպ ասած՝ հաշուառումից դուրս եկած հայաստանցիները կազմում են արտագաղթածների մի փոքր մասը միայն, գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը:
1992ից ի վեր, Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 եւ 2006 թուականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների եւ մեկնածների միջեւ տարբերութիւնը, եղել է դրական: Թուերը, որ ներկայացւում են ստորեւ, վերցուած են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարութեանն առընթեր Միգրացիոն պետական ծառայութեան հրապարակումներից: (Տե՛ս սիւնակ թիւ 1)
Այսպիսով, Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան տարիներին, Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 586,800 մարդ: Շատ հաւանական է, որ 1992-1994 թուականների տուեալները իրենց մէջ ներառում են այն արտագաղթած հայերին, որոնք Հայաստանում հաստատուել էին Ադրբեջանից, այսինքն՝ չեն եղել Հայաստանի քաղաքացիներ: Այսօր, շատ բարդ է ճշգրիտ հաշուարկ կատարել: Բայց ակնյայտ է, որ Հայաստանից ամէնից մեծ արտագաղթը եղել է 1992-1994 թուականներին, որի հիմնական պատճառներից էին Արցախեան պատերազմը, Խորհրդային Միութեան փլուզման աղէտալի հետեւանքները, ինչպէս նաեւ էներգետիկ եւ տնտեսական խորը ճգնաժամը: Եթէ անգամ 1992-1994 թուականներին է եղել ամենալայնածաւալ արտագաղթը, ապա դա ամբողջովին փոխհատուցւում է Արցախեան յաղթանակով:
Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան 10 տարիներին, Հայաստանից արտագաղթել է 129,300 մարդ, տարեկան միջինը՝ գրեթէ 13 հազար, որը, եթէ օրական հաշուենք, միջինը կը ստացուի 35 մարդ: (Տե՛ս սիւնակ թիւ 2)
Սերժ Սարգսեանի նախագահութեան 8 տարիներին, Հայաստանից արտագաղթել է 296,988 մարդ: Եթէ սրան աւելացնենք այս տարուայ 6 ամիսների արտագաղթը, ապա կ՛ունենանք գրեթէ 310 հազար, որը օրականի վերածելով՝ կը ստանանք, որ Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին, ամէն օր Հայաստանից հեռանում է մօտ 100 մարդ: (Տե՛ս սիւնակ թիւ 3)
Խորհրդային Միութեան տարիներին անցկացուած մարդահամարի տուեալներով՝ Հայաստանում բնակչութեան թիւը կազմել է՝
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է