facebook twitter links
June 29 2017 | 10:33pm AET

Հայաստանեան Քաղաքական Օրակարգից Անհետացող Ջաւախքն Ու Ջաւախքահայութիւնը՝ Նախընտրական Ծրագրերում

Source: Asbarez | Wednesday, 15 March 2017
Email  |  Print 

 

0000JAVAKHK

 

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Եթէ խորհրդարանական նախորդ ընտրութիւններին պատգամաւորական մանդատների համար պայքարող հայաստանեան երկու կուսակցութիւն էր æաւախքը ներառել նախընտրական իր ծրագրում, ապա այս տարի ընդամէնը մէկն է æաւախքի մասին յիշատակել:

2012թ. ընտրութիւնների ժամանակ æաւախքն իրենց ծրագրերումառանձնացրել էին <<Ժառանգութիւն>>ն ու ՀՅԴ-ն: Այս տարի Դաշնակցութիւնն է միայն անդրադարձել æաւախքին՝ նախորդի համեմատ փոքր-ինչ վերաձեւակերպելով, սակայն բովանդակային նոյն շեշտադրումը տալով տեքստին:

Արտաքին քաղաքականութեան համատեքստում կուսակցութիւնն առաջարկում է վրաստանի հետ յարաբերութիւնները կառուցելբարեկամութեան ու ազգային շահերի փոխադարձ յարգանքի սկզբունքների վրայ: <<Բարիդրացիական յարաբերութիւններն իրենց դրական ազդեցութիւնը կ՛ունենան ջաւախքահայութեան եւ ընդհանրապէս վիրահայութեան իրաւունքների լիարժէք իրականացման վրայ, նշւում է ՀՅԴ նախընտրական ծրագրում:

<<Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան>> դաշինքի նախընտրական ծրագիրը յայտարարում է, որ այդտեղ ներառուած են ՀՀ քաղաքացիներին յուզող բոլոր կարեւորագոյն խնդիրները: Կարելի է ենթադրել, որ ՀՀ քաղաքացիներին չի յուզում ո՛չ հայաբնակ æաւախքը, ո՛չ էլ այնտեղ ապրող հայութեանը յուզող հարցերը:

Դաշինքը նշում է, որ հարեւան երկրների հետ որակապէս ու բովանդակապէս նոր, բարիդրացիականութեան վրայ հիմնուած յարաբերութիւնների հաստատումը պէտք է հանդիսանայ ՀՀ արտաքին քաղաքականութեան առաջնային խնդիրներից մէկը: Եւ արտաքին ակտիւ քաղաքականութեան դէպքում, Հայաստանի առանցքային ու խաչմերուկային աշխարհաքաղաքական դիրքը կարող է դառնալ շահաւէտ գործօն՝ ապահովելով տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերին ՀՀ մասնակցութիւնը:

<<Ելք>> դաշինքը արտաքին քաղաքականութեան համատեքստում արծարծում է Սփիւռքի եւ հարեւանների հետ յարաբերութիւնների հարցը եւ հաւաստում, որ բոլոր միջոցները կը ձեռնարկուեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆի, ԵՄի եւ անդամ պետութիւնների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձաւոր Արեւելքի եւ այլ երկրների հետ արժանապատիւ եւ փոխշահաւէտ յարաբերութիւններ հաստատելու համար: Կը սկսուեն բանակցութիւններ Հայաստանով դէպի Վրաստան իրանական գազի տարանցման շուրջ:

<<Ազատ դեմոկրատներ>>ը շեշտում են ազգային շահի վրայ խարսխուած եւ տարբերակուած (դիւերսիֆիկացուած) արտաքին քաղաքականութիւն ունենալու փաստը: <<Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշուածութեան ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եւրոպային կապող ռազմավարական նշանակութեան երկիր է, որի հետ յարաբերութիւնների ընդլայնումն ու խորացումը այլընտրանք չունեն>>, արձանագրուած է կուսակցութեան ծրագրում:

<<Ծառուկեան>> դաշինքը արտաքին քաղաքական հայեցակարգում կարեւոր է համարում ՀՀ դիւանագիտական կառոյցների, Սփիւռքի աւանդական եւ այլ կազմակերպութիւնների առաջարկութեամբ ՀՀ կառավարութիւնում յատուկ ծրագրերի հաստատումը՝ հաշուի առնելով իւրաքանչիւր գաղթօջախի առանձնայատկութիւնները:

<<Հայկական Վերածնունդ>> կուսակցութիւնն էլ առաջարկում է  հզօրացնել Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ հանգոյցը:

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան ցուցակներում ծնունդով ջաւախքցի պատգամաւորների թիւը գերազանցում է այլ կուսակցութիւնների ու դաշինքների ցուցակներում ընդգրկուած ջաւախքցի թեկնածուների թուից: Այսպէս, ՀՀԿ ցուցակի 31, 33, 35, 72, 159րդ հորիզոնականները համապատասխանաբար տրուել են՝ գործող պատգամաւորներ Շիրակ Թորոսեանին, Տաճատ Վարդապետեանին, Յովհաննէս Սոֆոյեանին, Լեւ Տոլստոյի անուան դպրոցի տնօրէն Անահիտ Ուզունեանին եւ պատգամաւոր Վարդան Այվազեանին:

Չնայած այս աստղաբոյլի ներկայութեանը, ՀՀԿ նախընտրական ծրագրում æաւախքին անդրադարձ չկայ: ՀՀԿն մտադիր է նոր թափ հաղորդել Իրանի եւ Վրաստանի հետ յարաբերութիւններին, յատկապէս շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրայ, եւ շարունակելու է ամրապնդել ու զարգացնել յարաբերութիւնները Հայաստանի գործընկեր երկրների հետ:

Ինչպէս տեսնում ենք, հայաստանեան կուսակցութիւններն ու դաշինքները Վրաստանի հետ յարաբերութիւնները դիտարկում են միմիայն տնտեսական համատեքստում: Նրանց ծրագրերում, ըստ ամենայնի, æաւախքն ու ջաւախքահայերը տարրալուծուել են համայն հայութեան <<սփիւռք>> հասկացութեան մէջ, եւ æաւախքի հայապահպանութիւնն այլեւս օրակարգում չէ: