* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Արգենտինահայ համայնքը Էրդողանի այցը չեղյալ հայտարարելու պատճառ դարձավ

Monday, 31 May 2010     |    |   

Source: RFE/RL
Tags: turkey, armenian genocide, argentina

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Արգենտինա` Աթաթուրքի կիսանդրու հետ կապված պատմության պատճառով:

Լատինամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը Բուենոս Այրես էր ժամանելու երկուշաբթի օրը, նույն օրը նախատեսված էր նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ:

Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը, երբ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները տեղի հայ համայնքի բողոքներից հետո որոշել են չկատարել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությունը, որը տեղի էր ունենալու Թուրքիայի վարչապետի այցի շրջանակներում: Ակնկալվում էր, որ Բուենոս Այրեսի ,Խորխե Նյուբերիե զբոսայգում Աթաթուրքի կիսանդրին բացելու է անձամբ Էրդողանը:

Քաղաքապետի ներկայացուցիչ Դիեգո Սանտիլին անցած շաբաթավերջին ներողություն էր խնդրել հայ համայնքից, իր իսկ բնորոշմամբ`, ծանր սխալիե համար, եւ խոստացել թույլ չտալ Մուսթաֆա Քեմալի հուշարձանի բացումը:

Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել է Արգենտինայի հայկական կազմակերպություններին <<թշնամական>> միջամտության համար: Կիրակի օրը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած պաշտոնական հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - <<Արգենտինայի կառավարությունը այս քայլին է դիմել Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայկական շրջանակների ճնշման ներքո>>:

Հաղորդվում է, որ Քրիստինա Կիրշները հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ` հավաստիացնելով, որ հասկանում է նրա դիրքորոշումը, սակայն միաժամանակ շեշտելով, որ իր երկրի կառավարությունը չի կարող չեղյալ հայտարարել քաղաքային իշխանությունների որոշումը. - <<Դա կդիտվի որպես Արգենտինայի Սահմանադրության խախտում>>, - թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` ասել է Արգենտինայի նախագահը:

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ,Քաղաքակրթությունների երկխոսությունե համաժողովի շրջանակներում էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ` պահանջելով վերանայել մայրաքաղաքային իշխանությունների որոշումը:

<<Մենք ակնկալում ենք, որ Արգենտինայի իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի վերանայվի Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների այս սխալ որոշումը, որը ստվերում է մեր երկու պետությունների հարաբերությունները>>, - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

BBC-ն նշում է նաեւ, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրներից է:

 

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement