* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Ըստ Սահակեանին՝ Լա Հէյի Դատարանին Որոշումը Քաղաքական Նոր Իրավիճակ Կը Ստեղծէ

Monday, 26 July 2010     |    |   

Source: Armen Press
Tags: nagorno karabakh, nkr, azerbaijan, kosovo

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Արմէնփրէս>>.- <<Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը շարունակելու է միջազգային ճանաչման գործընթացը>>, յայտարարեց ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեան, երէկ Ստեփանակերտի մէջ հրաւիրուած մամլոյ ասուլիսի մը ընթացքին: Ըստ նախագահին, Լա Հէյի դատարանի՝ Քոսովոյի անկախութեան վերաբերեալ որոշումը կարեւոր իրադարձութիւն է, որ իրեն հետ կը բերէ աշխարհաքաղաքական նոր իրավիճակ:

<<Այսօր ՀՀ նախագահն իրականացնում է մի քաղաքականութիւն, որը խիստ տարբերւում է հակառակ կողմի իրականացրած ապակառուցողական քաղաքականութիւնից>>, նշեց ան: Հայաստանի կառուցողական ջանքերը ուղղուած են ԼՂ խնդիրի լուծման, որ, ըստ նախագահ Սահակեանի, մեծապէս գնահատուած է միջազգային հանրութեան կողմէ: Ատրպէյճան կը փորձէ իր դրսեւորումներով ձախողեցնել բանակցային գործընթացը եւ չնպաստել գործընթացի տրամաբանութեան:

<<Բանակցային գործընթացում ԼՂՀն, իր հերթին, փորձում է նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին>>, յայտնեց Բակօ Սահակեանը, ըստ որուն, այն յարաբերական խաղաղութիւնը, որ այսօր առկայ է տարածաշրջանէն ներս, ձեւաւորուած է նաեւ Մինսկի խումբի աշխատանքներուն շնորհիւ: Իսկ բանակցութիւնները այսօր մեծ արդիւնաւէտութեամբ չընթանալու պատճառը, ըստ նախագահին, ԼՂի չմասնակցիլն է:

Բ. Սահակեան համոզուած չէ, որ Քոսովոյի վերաբերեալ միջազգային ատեանի որոշումը լուրջ ազդեցութիւն կրնայ ունենալ Մինսկի խումբի աշխատանքներուն վրայ:

<<Ինքնանպատակ չպէտք է լինի Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը, սա մի գործընթաց է, որն իր հիմնաւորումները պէտք է ունենայ: Մենք պէտք է հաշուի առնենք, որ Հայաստանը պատասխանատուութիւն է կրում միջազգային հանրութեան առջեւ, ուստի չի կարելի մեղադրել Հայաստանին, որ չի ճանաչում ԼՂՀ անկախութիւնը>>, յայտնեց ԼՂՀ նախագահը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան լրագրողներուն յայտնած է նաեւ, որ շատ կանուխ է խաղաղապահներ շրջան բերելու հարցին մասին խօսելու:

<<Մենք դեռ չենք համաձայնեցրել ԼՂՀ մասնակցութիւնը բանակցային գործընթացին: Ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խօսք լինել>>, յայտարարած է նախագահ Սահակեան:

Ըստ Արցախի նախագահին, Ատրպէյճանի ռազմատենչ դիրքորոշման յայտարարութիւններու աշխուժացման կողքին, կը նկատուի նաեւ ատրպեճանական զինուած ուժերու կողմէ ԼՂՀ առաջապահ դիրքերու ուղղութեամբ կրակոցներու սաստկացում: Ատրպէյճանի քաղաքական կեցուածքը անցած է բոլոր սահմանները, ինչ որ ինքնին ահաբեկչութեան մէկ այլ տեսակ է, յայտնած է նախագահը:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement