Ըստ «Ուիքիլիքս»ի Հրապարակումներուն՝ Հայաստան Զէնք Վաճառած Է Իրանին

By Asbarez | Tuesday, 30 November 2010

«Կարտիըն» անգլիական թերթը, վկայակոչելով «Ուիքիլիքս»ի կայքը, հրապարակած է բաւական կտրուկ նամակ մը, որ 24 Դեկտեմբեր 2008ին ուղարկուած է Հայաստանի ղեկավարութեան, եւ ուր ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնատար մը կը սպառնայ պատժամիջոցներ կիրառել, եթէ Հայաստանի կառավարութիւնը չդադրեցնէ զէնքի առաքումները Իրան՝ իր տարածքով: «Նիուզ» հայկական լրատու գործակալութեան թարգմանութեամբ, կը ներկայացնենք սոյն նամակին բնագիրը.

Փոխպետքարտուղար Նեգրոպոնտէի նամակը՝ 2003թ. Հայաստանից Իրան զէնքի առաքման վերաբերեալ.

1. Խնդրանք հասցնել փոխպետքարտուղար Նեգրոպոնտէի նամակը: Դրանում չի լինի ստորագրուած բնօրինակը: Դեսպանատունը նաեւ պէտք է առաջարկի բանակցութիւններ վարել Հայաստանի կառավարութեան հետ՝ առաջիկայ շաբաթներին: Ենթադրեալ ժամկէտներն ու թիմի կազմը կ՛ուղարկուեն առանձին հեռագրով: Երեւանում դեսպանատանը յանձնարարուել է զեկուցել պատասխանը.

2. Գաղտնի/Հայաստան. Նամակի սկիզբը.

Յարգելի պարոն նախագահ (Սերժ Սարգսեան-Խմբ.)

Մենք գնահատում ենք ձեր կառավարութեան հետ դրական յարաբերութիւնները, քանի որ ուսումանսիրում ենք ընդհանուր շահերի ներկապնակը, յատկապէս Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը եւ Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորումը: Միեւնոյն ժամանակ մենք լրջօրէն անհանգստացած ենք զէնքի վերաարտահանման, ըստ էութեան, մահացու դէպքով:

Մենք՝ ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիսա Ռայսը, պետքարտուղարի օգնական Ֆրիդը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթեու Բրայզան եւ դեսպան Մարի Եովանովիչը, յայտնում ենք ձեզ մեր խորը մտահոգութիւնը Հայաստանի կողմից Իրանին սպառազինութիւնների յանձնման կապակցութեամբ, որի արդիւնքում Իրաքում զոհուել եւ վնասուածքներ են ստացել ԱՄՆ զինուորներ: Չնայած մեր երկրների միջեւ սերտ յարաբերութիւններին, ո՜չ վարչակազմը, ո՜չ Կոնգրեսը չեն կարող չնկատելու տալ դա: Ըստ օրէնքի, նման զէնքի յանձնումը պահանջում է մեզնից քննարկել, թէ կա՞ն, արդեօք, հիմքեր ԱՄՆի պատժամիջոցների համար: Եթէ պատժամջոցներ մտցուեն, պատիժը կարող է ներառել ԱՄՆ օգնութեան դադարեցում եւ արտահանման որոշ սահմանափակումներ:

Նման պատժամիջոցներից խուսափելու համար կարեւոր է, որ դուք համոզիչ ապացոյցներ ներկայացնէք, թէ ձեր կառավարութիւնը ներկայումս որպէս գործընկեր համագործակցում է մեզ հետ՝ երաշխաւորելու, թէ նման առաքումներն ապագայում չեն կրկնուի:

Միացեալ Նահանգներին համոզելու համար, որ դա չի կրկնուի, մենք ձգտում ենք գրաւոր համաձայնութեան հասնել Հայաստանի հետ, որը կ՛ամրագրի նրա ցանկութիւնը միջոցներ կիրառել՝ կանխելու, որ Հայաստանը կարող է Իրանին կամ ահաբեկչութեան կամ զէնքի տարածման հետ կապուած այլ երկրների զէնքի առաքման աղբիւր դառնալ:

Նման միջոցները ներառում են.

-Արտահանման վերահսկման հայկական յանձնաժողովի բարեփոխում, որպէսզի նրա անդամները ողջ դրոյքով աշխատողներ դառնան եւ բացառապէս աշխատեն արտահանման վերահսկողութեան ոլորտում,

-Աշխատանքային խմբեր ստեղծել սահմանին՝ Հայաստան մուտք գործելիս՝ կրկնակի նշանակութեան եւ այլ մաքսանենգ ապրանքների յայտնաբերման եւ արգելման համար,

-Պարբերաբար ընդունել ամերիկեան փորձագէտներին՝ որոնք չյայտարարուած այցեր են իրականացնում թիմի աշխատանքը գնահատելու համար:

-Համաձայնեցնել Հայաստանի՝ արտահանման վերահսկողութեան օրենսդրութիւնը ԵՄ օրենսդրութեան հետ,

-Լրամշակել եւ հրապարակել հայկական արտահանման վերահսկողութեան ցանկերը՝ ներառեալ Վասենարեան պայմանաւորուածութիւնների, հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողութեան ռեժիմի եւ միջազգային վերահսկողութեան այլ ռեժիմների ցուցակները,

-Երաշխաւորել, որ բրոքերները (միջնորդները-Խմբ.) Հայաստանում չեն նպաստի զենքի հետ կապուած որեւէ իրի փոխանցմանը,

-Խորհրդակցել ԱՄՆի հետ ՆԱՏՕի կամ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ առաքումների մասին:

Մենք պատրաստ ենք խումբ ուղարկել որքան հնարաւոր է շուտ քննարկելու այդ առաջարկները: Յուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել՝ դրական արդիւնքի հասնելու համար, որը կ'ապահովի ձեր կառաւարութեանը խստացնել արտահանման վերահսկողութիւնը, եւ մեր կառավարութիւնը նպաստի ձեզ այդ աշխատանքում:

Յարգանքներով՝ Ջոն Նեգրոպոնտէ

Նամակի տեքստի վերջը.

Տեղեկատուութիւն.

3. 2003թ. Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռներ եւ գնդացիրներ ձեռք բերելուն: 2007թ. այդ սպառազինութիւնների մի մասը գրաւուել են շիաների երկու յարձակումների ընթացքում: Այդ ժամանակ զոհուել է ԱՄՆ մեկ զինուոր, եւս 6ը վիրաւորուել են: Պետքարտուղարը խնդիրները քննարկել է նախագահ Սարգսեանի հետ՝ ՄԱԿ Գլխաւոր վեհաժողովի կուլիսներում, բայց նա հերքել է, որ նման բան է եղել: Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների անմիջական մասնակցութիւնը եւ այդ զէնքի մասնակցութիւնը ԱՄՆ ուժերի դեմ, այդ դէպքն ունիկալ (առանձնայատուկ-Խմբ.) եւ բաւական մտահոգիչ են դարձնում: Այդ փոխանցումը կարող է հիմք ծառայել պատժամիջոցների համար՝ ԱՄՆ իրաւական լիազօրութիւններին համապատասխան: Մենք ենթադրում ենք մի շարք քայլեր, որ Հայաստանը պէտք է անի ապագայում զէնքի առաքումները բացառելու համար: Մենք յուսով ենք պատժամիջոցների սպառնալիքը որպէս գործիք օգտագործել, որ հայկական կողմին հարկադրենք այնպիսի քայլեր անել, որ պատժամիջոցնէր չկիրառենք:

4. Քարտուղարի տեղակալը գրում է նախագահ Սարգսեանին, որ խումբ է ուղարկուելու Հայաստան՝ գրաւոր համաձայնութեան հասնելու, որ Հայաստանը քայլեր կը ձեռնարկի, որպէսզի Իրանի համար զէնքի հայթայթման աղբիւր չդառնայ: Այդ խումբը լրացուցիչ տեղեկութիւններ կը յայտնի, որոնք կը յստակեցնեն, թէ ինչու է Միացեալ Նահանգները վստահ, որ զէնքի փոխանցումը եղել է, եւ նախագահ Սարգսեանի հերքումներն անիմաստ չդարձնի: Մենք ակնկալում ենք, որ խումբը Հայաստան կը մեկնի առաջիկայ շաբաթներին, նոր վարչակազմի իրավիճակի մասին տեղեկանալու նպատակով բաւարար ժամանակ ապահովելու համար:

5. Մեր նպատակն է կանխել Հայաստանի՝ Իրանի եւ անհանգստութիւն յարուցող այլ երկրների համար սպառազինութիւնների աղբիւրի վերածուելը: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը պէտք է յայտնի այն լրջութիւնը, որով Միացեալ Նահանգները քննարկում են այդ հարցը, եւ ընդգծի, որ առաքումները Իրան, ապա Իրաքի ահաբեկիչներին, որը յանգեցրել է ամերիկեան զինծառայողների մահուան, չեն կարող արհամարհուել Միացեալ Նահանգների կողմից: 

comments

Advertisement