By Asbarez | Wednesday, 22 October 2014
Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպաններ Գունայ Իսմայիլովան եւ Սամիր Կազիմլին յօդուած են հրապարակել «The New York Times»ում, որտեղ բարձրաձայնում են իրենց երկրում մարդու իրաւունքների հետ կապուած վատթարացող վիճակի մասին:
Ինչպէս գրուած է յօդուածում, այժմ հաստատուել են երկու տարի առաջ Եւրոպայում մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող տարբեր խմբերի հնչեցրած մտավախութիւնները, որ «Եւրատեսիլ» մրցոյթն Ադրբեջանում անցկացնելն է՛լ աւելի կ՛օգնի Ադրբեջանի աւելի ու աւելի անհանդուրժող ռեժիմին. միայն վերջին տարուայ ընթացքում երկրում տեղի են ունեցել մարդու իրաւունքների պաշտպանների մի շարք ձերբակալութիւններ:
Հեղինակներն իրենց վրդովմունքն են արտայայտում Ադրբեջանի նկատմամբ Եւրոպայի մօտեցման առնչութեամբ. Եւրոպայի խորհուրդը համաժողով է անցկացնելու Շաբաթ եւ Կիրակի օրերին Բաքւում՝ Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերեալ:
«Դա ծիծաղելի կը լինէր, եթէ այդքան ողբերգական չլինէր», գրում են հեղինակները՝ յիշեցնելով, որ արդէն սահմանափակ թուով անկախ ոչ կառավարական կազմակերպութիւնների բազմաթիւ առաջնորդներ բանտերում են կեղծ մեղադրանքներով: Նրանց խօսքերով՝ եւրոպացի առաջնորդները հաւանաբար չեն այցելի բանտերում գտնուող վատ պայմաններում պահուող Լէյլա Եունուսին, Արիֆ Եունուսին, Ինթիգամ Ալիեւին, Ռասուլ æաֆարովին եւ այլ իրաւապաշտպանների ու լրագրողների:
«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը տարօրինակ վայր է թւում քննարկելու համար, թէ ինչպէս իրականացնել մարդու իրաւունքները», գրուած է յօդուածում:
«Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի սկզբունքները պահպանելու փոխարէն Ադրբեջանը շարունակել է օգտագործել օրէնքը որպէս քննադատներին լռեցնելու միջոց», գրում են հեղինակները՝ յաւելելով, որ անընդունելի է, որ Եւրոպայի խորհուրդն Ադրբեջանում հովանաւորում է մարդու իրաւունքների մասին համաժողով, եւ դիւանագէտներն ու եւրոպացի դատաւորները պատրաստւում են մասնակցել իրադարձութեանը:
Նրանք համոզուած են, որ պետական հսկողութեան տակ գտնուող լրատուամիջոցները միայն օգտագործելու են իրադարձութիւնը Եւրոպայի խորհրդի պաշտպանած իրաւունքները ոտնահարող Ադրբեջանի ներկայիս կառավարութեան լեգիտիմութիւնը մեծացնելու համար:
«Թերթ»
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ