Արցախի բանակը պատասխան գործողութեամբ կը պատժէ թշնամիին

By Asbarez | Tuesday, 06 January 2015




ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Ռազմինֆօ>>.- Արցախի Պաշտպանոթեան Բանակի կը տեղեկացնէ, որ Յունոար 5ի եւ 6ի գիշերը հայ-ատրպէյճանական զօրքերու շփման գծի վրայ հակառակորդի կողմէ հրադադարը խախտուած է շուրջ 320 անգամ:

Ըստ Պաշտպանոթեան Բանակի հաղորդագրութեան, <<հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների, որի արդիւնքում շարքից հանուել է ադրբեջանական զինուժի առնուազն 3 զինծառայող>>:

<<Ըստ հաւաստի աղբիւրների` սպանոածներից մէկը ադրբեջանական բանակի 703րդ բրիգադի ենթասպայ Էլդար Մամեդովն է, իսկ միւսների տուեալները ճշտւում են>>, նշուած է Պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

comments