«Ադրբեջանցի դիպուկահարն ընկել է Հայուհու դիպուկ գնդակից». ՊՆ

By Asbarez | Friday, 23 January 2015

 

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>>.– <<Ադրբեջանցի դիպուկահարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից>>, յայտնած է Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեան:


<<Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականութիւնը սեփական զինուորների ու նրանց հարազատների հանդէպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատուածում, իսկ Արցախի հարաւում մէկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զաւակները ոչ միայն զոհւում են, այլ նաեւ անարգւում սեփական ղեկավարութեան կողմից>>, յայտնած է ան։

comments

Advertisement