Հայ Դատի գրասենեակների հետ աշխատում ենք յանուն մէկ նպատակի. Կարէն Միրզոյեան

By Asbarez | Monday, 26 January 2015

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Ապառաժ>>.– 26 Յունուարին, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործոց նախարար Կարէն Միրզոյեան տարեկան հաշուետու ասուլիսին ընթացքին գնահատանքով արտայայտուած է Հայ Դատի գրասենեակներու աշխատանքներուն մասին։


Արցախի միջազգային ճանաչման գործընթացին մէջ ան կարեւոր նկատած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի գրասենեակներուն հետեւողական աշխատանքները եւ նշած. <<Մեր ցանկացած յաղթանակ դրսում հնարաւոր չի լինի առանց սփիւռքեան կառոյցների օժանդակութեան: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենեակների հետ, ունենում ենք հանդիպումներ, համակարգում մեր աշխատանքները: Մտադիր ենք շարունակել մեր համագործակցութիւնը, քանի որ մենք աշխատում ենք յանուն մէկ նպատակի, յանուն մէկ գաղափարի>>:

 

 


comments